Էրդողանը ներում է շնորհել հեղաշրջման համար ցմահ դատապարտված գեներալներին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներում է շնորհել 2018 թվականից ի վեր ցմահ ազատազրկման պատիժը կրող յոթ գեներալի, որոնք դատապարտվել էին 1997 թվականի ձախողված ռազմական հեղաշրջման գործի հետ կապված:
Որոշումը կայացվել է դատապարտյալների մեծ տարիքի, ինչպես նաև նրանց առողջական վիճակի պատճառով, հայտնում է dw.com-ը։
Նշվում է, որ ներում ստացած գեներալներից մեկը՝ Չևիկ Բիրը, որն առանցքային դեր է ունեցել հեղաշրջման նախապատրաստման գործում, առողջական պատճառներով արդեն ազատության մեջ էր։