Փորձաքննությունների բյուրոյի անձանակազմն ընդամենը 1 ձայն է տվել գլխավոր դատախազի օգնականի ամուսնուն
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում այսօր՝ մայիսի 17-ին կազմակերպության գիտական և գիտատեխնիակական գործունեություն իրականացնող անձնակազմի ժողովում կայացավ տնօրենի թափուր պաշտոնի համար առաջադրված բոլոր թեկնածուների նախնական քննարկում և տնօրենի թեկնածուների վերաբերյալ փակ, գաղտնի քվեարկություն:
Այս մասին Tert.am- ին հայտնեցին փորձաքննությունների ազգային բյուրոյից:
Ըստ քվեարկության արդյունքների՝ քվեարկությանը մասնակցած 125 աշխատակիցի ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
1) 121 /մեկ հարյուր քսանմեկ/ կողմ Արգամ Նորայրի Հովսեփյանի թեկնածությանը,
2) 1/մեկ/ կողմ Գարիկ Գրավիկի Աղաբեկյանի թեկնածությանը,
3) 1/մեկ/ կողմ Գևորգ Աշոտի Մարգարյանի թեկնածությանը,
4) բոլորին դեմ՝ 2 /երկու/:
Նշենք, որ 1 ձայն ստացած Գևորգ Մարգարյանը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն է: