Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Май
2024

«Զիգզագն» արձագանքել է ««Զիգզագն» աշխատում է անբարեխղճորեն ու խախտում օրենքը» հրապարակմանը

0

«Զիգզագ» ընկերությունն արձագանքել է Tert.am-ի ««Զիգզագն» աշխատում է անբարեխղճորեն ու խախտում օրենքը» վերնագրով հոդվածին։

«Զիգզագ»-ի արձագանքն ամբողջությամբ հրապարակում ենք ստորև:

«Մասնավորապես, հոդվածում նշված է․ «Մասնավորապես վերջինիս խանութ սրահում հայտնել են, որ  եթե անհրաժեշտ լինի որևէ դետալ փոխարինել, ընկերությունը կփոխարինի դա: Սակայն երբ փոխարինման անհրաժեշտություն է առաջացել և գնորդը կապվել է ընկերության սպասարկման կենտրոնի հետ, նրան հայտնել են, որ իր էլեկտրոնային նամակին կպատասխանեն միայն 7 օրից, ապա ասել են, որ տվյալ պահին տվյալ ապրանքատեսակի դետալը չունեն ու դա պատվիրելու համար անհրաժեշտ կլինի սպասել ևս 30 օր»:

Ներկայացվածի առնչությամբ հայտնում ենք, որ հաճախորդը 15․05․2024թ․ այցելել է «Զիգզագ» Սպասարկման կենտրոն և հարցում կատարել Philips OneBlade QP2520 տրիմերի սափրող գլխադիրի համար։ Տվյալ պահեստամասի փոխարինումը, համաձայն ապրանքի հետ տրամադրված երաշխիքային սպասարկման քարտով սահմանված պայմանների, ենթակա չէ անվճար երաշխիքային սպասարկման և պետք է իրականացվի վճարովի հիմունքով։

Սպասարկման կենտրոնի աշխատակիցը տեղում արտադրողին հարցում է կատարել և հաճախորդին ներկայացրել փոխարինման ենթակա պահեստամասի արժեքն ու մատակարարման մոտավոր ժամկետ։ «Զիգզագ» ընկերությունը չի հրաժարվել մինչ այդ վաճառասրահում ներկայացված պարտավորության կատարումից՝ ապահովելու անհրաժեշտ պահեստամասի փոխարինումը։ Սակայն, տրամաբանական է, որ վաճառվող հազարավոր ապրանքատեսակների բազմաթիվ պահեստամասեր չեն կարող մշտապես առկա լինել  վաճառողի մոտ և  դրանց մեծ մասը պատվիրվում է արտադրողից ըստ առաջացած անհրաժեշտության ու ստացվում վերջինիս կողմից սահմանված/հնարավոր ժամկետներում։

Այս դեպքում, հարցման արդյունքում ստացված տեղեկության հիման վրա հաճախորդին հայտնել են, որ պահեստամասի ստացման ժամկետը կլինի առավելագույնը 30 օր, իսկ հաճախորդի կողմից էլեկտրոնային նամակով դիմելու դեպքում դրա պատասխանը կներկայացվի մինչև 7 օրում՝ սահմանված ընթացակարգի իրականացմամբ։

Հրապարակված հոդվածում նաև նշված է․ «Սպառողի մոտ տպավորություն է առաջացել, որ «Զիգզագում» իրեն անուղղակիորեն ստիպում են տվյալ ապրանքից նորը գնել, որովհետև 30 օր սպասելը թվացել է անտրամաբանական այն դեպքում, երբ ծանրոցների՝ եվրոպայից առաքման միջին ժամկետը մեկ շաբաթն է:»։ 

Հաճախորդի մոտ ձևավորվել է թյուր տպավորություն՝ հիմնված իր իսկ կողմից կատարված համեմատության վրա։

«Զիգզագ» ընկերությունը վաճառված ապրանքների երաշխիքային և հետերաշխիքային սպասարկումն իրականացնում է պաշտոնական արտադրության պահեստամասերով՝  պաշտոնական մատակարարների հետ կնքված պայմանագրերի հիման վրա։ Դրանցով կարգավորվում են պատվերների ձևավորման, անհրաժեշտ պահեստամասերի հավաքագրման և պաշտոնական բեռնափոխադրողի միջոցով ուղարկման, մաքսային ձևակերպումների կատարման և այլ ընթացակարգերը։ Եվ այդ պարագայում պահեստամասերի ստացման գործընթացն ու ժամկետները համեմատելի չեն արագ առաքման ծառայություններ մատուցող տարբեր կազմակերպությունների միջոցով գնման տարբեր աղբյուրներից միավոր ապրանքներ ներկրելու գործընթացի և ժամկետների հետ։

Հրապարակված հոդվածում նաև հղում է կատարվում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանի կողմից տրամադրված հետևյալ տեղեկությանը․

«Եթե այդ դետալի բերելը, ապրանքի վերանորոգելը տևելու է երկար, տնտեսվարող սուբյեկտը սպառողին պետք է տրամադրի համարժեք ապրանք որպեսզի սպառողը տվյալ ժամանակահատվածում օգտագործի այն: Սա օրենքի պահանջ է»։

Ցավալի է, որ օրենքի պահանջը մեջբերվում է միայն ընդհանրական ձևով՝ առանց դիտարկելու և ներկայացնելու նաև կոնկրետ տվյալ դեպքին վերաբերող  օրենքի կարգավորումը։

Արդյունքում,  խնդրի նման թերի ուսումնասիրման հիման վրա ձևակերպվում է հրապարակային հոդվածի այնպիսի վերնագիր և բովանդակություն, որոնք անհիմն կերպով վնաս են պատճառում «Զիգզագ» ընկերության հեղինակությանն ու գործարար համբավին։

Մասնավորապես, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանվում է վաճառողի պարտավորությունը «երկարատև օգտագործման ապրանքների նկատմամբ սպառողի կողմից նշված պահանջները ներկայացնելուց հետո` նորոգման ընթացքում, յոթնօրյա ժամկետում սպառողին անհատույց տրամադրել նմանօրինակ ապրանք` ապահովելով իր հաշվին տեղ հասցնելը»։

Միևնույն ժամանակ, նույն հոդվածով սահմանված է՝ «Երկարատև օգտագործման այն ապրանքների անվանացանկը, որոնց վրա նշված պահանջը չի տարածվում, հաստատում է կառավարությունը»։

ՀՀ կառավարության 30․01․2002թ․ N79 որոշմամբ հաստատված՝ նորոգման ընթացքում սպառողին անհատույց տրամադրման ոչ ենթակա ապրանքացանկը ներառում է, այդ թվում՝

կենցաղային էլեկտրական սարքեր, արդուզարդի (տուալետի) և բժշկական նպատակներով օգտագործվող առարկաներ (էլեկտրասափրիչ, էլեկտրամազահարդար, էլեկտրաունելի` մազերի գանգրացման համար, բժշկական էլեկտրառեֆլեկտոր, էլեկտրաայրիչներ, էլեկտրաբինտեր, էլեկտրածածկոցաշալ, էլեկտրածածկոց)։

Հաճախորդի կողմից գնված սարքը հանդիսանում է էլեկտրական սափրիչ և փոխարինող սարք տրամադրելու հաճախորդի պահանջը տվյալ դեպքում իրավաչափ չէ և ենթակա չէ բավարարման։

Միևնույն ժամանակ, բոլոր այն դեպքերում, երբ վերանորոգման ներկայացված ապրանքը չի հանդիսանում անձնական հիգիենայի առարկա և ներառված չի նշված ցանկում՝ հաճախորդի կողմից ներկայացված հայտի հիման վրա «Զիգզագ» ընկերությունը, համաձայն սահմանված ընթացակարգի, տրամադրում է ժամանակավոր օգտագործման համար փոխարինող սարք ինչպես օրենքով նախատեսված՝ երաշխիքային սպասարկման դեպքերում, այնպես էլ ոչ երաշխիքային՝ վճարովի սպասարկում իրականացնելու դեպքում։

Ներկայացնելով tert.am առցանց հարթակում 15․05․2024թ․ հրապարակված հոդվածի վերաբերյալ վերոհիշյալ պարզաբանումը՝ հայտնում ենք, որ մեր կողմից անընդունելի է հոդվածի վերնագրով կատարված հայտարարությունը, որն առանց պատշաճ հիմքերի Ընկերությանը վերագրում է օրենքով սահմանված որոշակի հետևանքներ առաջացնող վարքագիծ և վնասում է «Զիգզագ» ընկերության բարի համբավը»,- ասված է պարզաբանման մեջ։ 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин заявил о росте инвестиций в Москву из-за импортозамещения


Спорт в России и мире
Москва

«Столото» подписал соглашение в развитие стратегической поддержки комплекса ГТО и многоборья ГТО


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

Джокович снялся с Открытого чемпионата Франции по теннису


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Багреева: Глобальные климатические цели могут быть достигнуты при участии городов





Путин в России и мире
Москва

Песков счёл ошибкой думать, что в отношениях Москвы и Анкары наметились проблемы


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Желдорреммаш

За один день работники Уссурийского ЛРЗ и их дети выполнили сменно-суточное задание по ремонту 129 паровозиков



Москва

США готовы ужесточить стратегию по ядерному оружию, чтобы ослабить Россию и Китай - источник

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net