Ոստիկանները հրաժարվում են բացել ճանապարհը Բագրատ Սրբազանի և ակցիայի մասնակիցների առջև
Ոստիկանները հրաժարվում են բացել ճանապարհը Բագրատ Սրբազանի և ակցիայի մասնակիցների առջև։
Երևանի Օպերայի հարակից տարածքը, որը նախապես արգելափակվել էր ոստիկանների կողմից մինչև տեղական ժամանակով ժամը 20:00-ն, կփակվի մինչև ժամը 22:00-ն, հայտարարել են Հայաստանի ՆԳՆ ներկայացուցիչները բողոքող քաղաքացիներին:
Ի պատասխան Բագրատ սրբազանը պահանջել է պաշտոնական փաստաթուղթ ներկայացնել և կատարվածը որակել է որպես հերթական սուտ:
Բագրատ Սրբազանը և ակցիայի մասնակիցները ուզում էին ճանապարհվել Սուրբ Աննա եկեղեցի, որպեսզի ամփոմեն օրը։
Հիշեցնենք՝ ժամը 16:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայացել է միջոցառում, որին մասնակցելու էր եկել Նիկոլ Փաշինյանը, իսկ Բագրատ Սրբազանի կոչով բակում շարունակում է տեղի ունենալ բողոքի ակցիա։