Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը․
«Ճիշտ կլինի վարչապետի թեկնածուի ընտրությունը վերապահենք Սրբազանին։ Հարթակը և հրապարակը կոնսոլիդացրել է Բագրատ Սրբազանը, որևէ մեկիս հետ երկար չպիտի քննարկի թեկնածուի հարցը։
Ում ինքը որոշեց, ԱԺ խմբակցությունները պարտավոր են կատարել իրենց բաժին տնային աշխատանքը։ Իշխանությունը խուճապի մեջ է, չէին հավատում, որ դժգոհներին կոնսոլիդացնող կլինի։ Սրբազանն արեց այն, ինչը չէր հաջողվել որևէ քաղաքական ուժի։
Բոլորս, մեր չափով, մաշեցրել էինք իշխանությանը, սակայն կոնսոլիդացրեց Սրբազանը։ Շարժամ մեջ շատ լայն շերտեր են, անգամ գաղափարական հակառակորդներ, տարբեր բևեռներ, ռուսամետներ ու արևմտամետներ»,-նշել է Սուրենյանցը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․