Բագրատ Սրբազանը մասնակցել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցված Սուրբ պատարագին (տեսանյութ)
Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մասնակցել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցված Սուրբ պատարագին:
Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այսօր 18:30-ին հանրահավաք է նախատեսել Հանրապետության հրապարակում:
Ավելի վաղ Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական ներկայիս սահմանազատման այս գործընթացն անօրինական է։ Նա քննադատել է միակողմանի զիջումները՝ մատնանշելով, որ Սահմանադրությունը նախատեսում է հանրաքվե՝ տարածքը փոփոխելու համար: Նա նաև դատապարտել էր, որ այդ զիջումները կատարվել են Բաքվի սպառնալիքի ներքո:
Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: