Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան (տեսանյութ)
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը․
«Մինչև այդ այլընտրանքը չտեսնեն, չեն դիտարկելու Փաշինյանին չաջակցելու տարբերակ։ Այլ պայմանավորվող խաղացող այս պահին Հայաստանում չկա։
Ցանկացած քաղաքական ուժ 10 հազարից ավելի մարդ մոբիլիզացնել չի կարող։ Փաշինյանը, միայն վարչական ռեսուրսով, ավելի շատ է հավաքում։ Պարզ է, որ իր հետ են պայմանավորվելու։
Անհնար է իշխանափոխություն անել, առանց Փաշինյանի ստեղծած օրենքների մի մասը խախտելու, քանի որ դրանք ապօրինի են և հակասահմանադրական։
Պետք է լինի ժողովրդի այնպիսի զանգված մոբիլիզացված, որ իշխանությունը հնարավորություն չունենա մարդկանց դեմ ռեպրեսիվ մեխանիզմներ օգտագործել։ Հենց այդ վայրկյանին գանք, Փաշինյանի բուրգը, որը կառուցված է մեկ անձի շուրջ, փլվելու է»,- նշել է Վրթանեսյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․