Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Апрель
2024

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848մլն. դրամի հարկային պարտավորություն

0

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով քննվող քրեական վարույթով պարզվել և հիմնավորվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը և գլխավոր հաշվապահը, պետական բյուջե վճարման ենթակա հարկը և վճարն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով, 2021-2023 թվականների հաշվետու ժամանակաշրջաններում ընկերության աշխատողների վարձատրությանն ուղղված միջոցները հայտարարագրել են 5,221,656,663 ՀՀ դրամ, փաստացի՝ 8,702,761,105 ՀՀ դրամի փոխարեն՝ այդ կերպ թաքցնելով նշված ժամանակահատվածում ընկերության կողմից աշխատողներին կանխիկ եղանակով վճարված 3,481,104,442 ՀՀ դրամ հարկման օբյեկտը և խեղաթյուրված տվյալներ մտցրել նույն ժամանակաշրջանների համար եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում, ինչի արդյունքում պետական բյուջե չի վճարվել 826,721,142 ՀՀ դրամ գումար, որից 696,220,888 ՀՀ դրամը՝ եկամտային հարկ, 130,500,254 ՀՀ դրամը՝ սոցիալական վճար։

Բացի այդ, վերջիններս 2022-2023 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության մի շարք տնտեսվարող սուբյեկտների փաստացի մատակարարել է ընդհանուր 751.416.036 ՀՀ դրամ արժողությամբ ապրանքներ, սակայն նույն տնտեսվարող սուբյեկտների անվամբ տվյալ ժամանակահատվածում դուրս են գրվել ընդհանուր 645.540.110 ՀՀ դրամի հարկային հաշիվներ` այդ կերպ թաքցնելով ընկերության կողմից իրականացված 105.875.926 ՀՀ դրամ արժեքով հարկվող գործարքները և խեղաթյուրված տվյալներ մտցրել նույն ժամանակաշրջանների համար ներկայացված ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում, ինչի արդյունքում պետական բյուջե չի վճարվել 21.175.185 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկ։

Նշվածի հետևանքով պետությանը պատճառվել է  ընդհանուր 847․896․327 ՀՀ դրամի վնաս։

Ընկերության տնօրենի և գլխավոր հաշվապահի կողմից հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա 14.03.2024 թվականին միջնորդություններ են  ներկայացվել հսկող դատախազին` վերջիններիս նկատմամբ 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։

 14.03.2024թ․ թվականին ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու համար որոշումներ են կայացվել նրանց ձերբակալելու մասին և նույն օրը վերջիններիս ներկայացվել է հանրային քրեական մեղադրանքներ։

14․03․2024թ․ միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ ընկերության տնօրենի և գլխավոր հաշվապահի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որոնք դատարանի որոշումներով բավարարվել են։

Կատարված մի շարք անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների ճնշման ներքո ընկերության տնօրենը և գլխավոր հաշվապահը ներկայացված մեղադրանքում իրենց ամբողջությամբ մեղավոր են ճանաչել, որի արդյունքում ընկերության կողմից հարկային մարմին է ներկայացվել ճշգրտված հաշվարկեր և ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված  847․896․327 ՀՀ դրամի վնասը։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о росте турпотока из Китая


Спорт в России и мире
Москва

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Уимблдон

Экс-теннисист Ольховский: россияне могут хорошо выступить на Уимблдоне


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

По каким признакам можно распознать машину-«утопленника»: лайфхак





Путин в России и мире
Москва

ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА. ПРО НАУКУ АКТИВНОЙ ВСЕЛЕННОЙ. ЭКСПЕРТ АНАТОЛИЙ ГОЛОД.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Филипп Киркоров

Филипп Киркоров, Shaman, Сергей Жуков, Катя IOWA показали награды и наряды в студии "Авторадио"



Москва

Минздрав: В Нижнем Новгороде 12 человек обратились к врачам с ботулизмом

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net