Գոլառատ խաղում Լիվերպուլն ու ՄՅՈւ-ն չպարզեցին հաղթողին
նգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունել էր «Լիվերպուլին»։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։
Խաղի հաշիվը 23-րդ րոպեին բացեց Լուիս Դիասը՝ առաջ մղելով հյուրերին։ 50-րդ րոպեին ՄՅՈւ-ի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը հավասարեցրեց խաղի հաշիվը։ 17 րոպե անց արդեն ՄՅՈւ-ն առաջ անցավ հաշվի մեջ․ գոլի հեղինակ դարձավ Կոբի Մայնուն։
Հանդիպման ավարտից 6 րոպե առաջ Մոհամեդ Սալահը հավասարեցրեց հաշիվը։
«Լիվերպուլը» 71 միավորով 2-րդ տեղում է։ Առաջատար է «Արսենալը», որը նույնպես 71 միավոր ունի։ «Զինագործները» խփած և բաց թողած գոլերի առումով առավելություն ունեն (51/42):
«Մանչեսթեր Յունայթեդը» 49 միավորով 6-րդ տեղում է։