Ճապոնիան սահմանափակել է 164 կատեգորիայի ապրանքների արտահանումը Ռուսաստան
Ճապոնիան սահմանափակել է 164 կատեգորիայի ապրանքների, այդ թվում՝ ավտոմեքենաների շարժիչային յուղերի, լիթիումային մարտկոցների, պլաստմասսայի և պողպատե արտադրանքի արտահանումը Ռուսաստան։ Այս մասին, vedomosti.ru-ի փոխանցմամբ, հայտնել է Ճապոնիայի էկոնոմիկայի նախարարությունը։
Պատժամիջոցների ցանկը ներառում է նաև օպտիկական սարքավորումներ, ձեռքի էլեկտրական գործիքներ, զբոսանավեր և նավեր, անօրգանական քիմիկատներ և թանկարժեք մետաղներ, վոլֆրամի փոշի, նիկել-հիդրիդային մարտկոցներ, հանքային վառելիք և այլն։
Պատժամիջոցներն ուժի մեջ են մտնում ապրիլի 17-ից։
Տոկիոն արգելք է դրել նաև ռուսական ծագման ոչ արդյունաբերական ադամանդների ներմուծման վրա։ Սահմանափակումն ուժի մեջ է մտնում մայիսի 10-ից և տարածվում է 1 կարատից բարձր քարերի վրա։