Ալ Իթիհադը Բենզեմայի հետ պարտվել է Ալ Ահլիին և կորցրել տիտղոսը պաշտպանելու հնարավորությունը
Սաուդյան Արաբիայի առաջնության 26-րդ տուրի խաղում «Ալ-Ահլին» ընդունել է «Ալ-Իթիհադին» և նվազագույն հաշվով հաղթանակ տարել՝ 1։0:
Հանդիպման միակ գոլը խփել է Ֆիրաս Ալ-Բուրայկանը՝ Ռոբերտո Ֆիրմինոյի փոխանցումից հետո դառնալով գոլի հեղինակ:
Նշենք, որ «Ալ-Իթիհադի» կազմում ամբողջական հանդիպում է անցկացրել ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման:
Այս պահին «Ալ-Իթիհադը» Սաուդյան Արաբիայի առաջնության մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է՝ 46 միավորով։ Թիմը կորցրել է չեմպիոնական տիտղոսը պաշտպանելու հնարավորությունը։ Մրցաշրջանի ավարտից ութ տուր առաջ թիմն առաջատար «Ալ-Հիլալից» հետ է մնում 24 միավորով։