Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Март
2024

«Վահագնի» ռեստորանային համալիրին պատճառել էին 5 միլիոն դրամի վնաս․ 3 անձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

0

Ավարտվել է «Վահագնի» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ավազակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Գյումրի քաղաքի 29–ամյա բնակիչը,  2021թ․ ընթացքում տարբեր կարգավիճակներում աշխատելով «Վահագնի» ռեստորանային համալիրում և տեղյակ լինելով ռեստորանում գումարների առկայության, դրանց պահպանմանն առնչվող հարցերին, իր ծանոթ 40 և 44–ամյա տղամարդկանց տեղեկություններ է տրամադրել այդ մասին, ովքեր մտադրվել են հափշտակել դրանք:

Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով 2023թ․ օգոստոսի 5֊ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, 29–ամյա երիտասարդն իր կողմից վարվող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հիշյալ տղամարդկանց տեղափոխել է նշված ռեստորանային համալիրի հարակից տարածք: Այնտեղ վերջիններս, հագնելով սև դիմակներ և սև հագուստներ, ապօրինի մուտք են գործել նշված ռեստորանային համալիրի սրահ, կպչուն ժապավենով կապել են որպես պահակ աշխատող անձին՝ զրկելով դիմադրելու հնարավորությունից և ատրճանակով սպառնացել են վնաս պատճառել նրա առողջությանը, եթե շարժվի։ Այնուհետև հիշյալ տղամարդիկ նույն ռեստորանային համալիրից հափշտակել են  գումար, բջջային հեռախոս, գինիներ և այլ իրեր՝ պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 5.025.800 ՀՀ դրամի գույքային վնաս:

Հանցավոր գործողությունները կատարելուց հետո 29–ամյա երիտասարդը նշված ավտոմեքենայով տղամարդկանց տեղափոխել է դեպքի վայրից, որից հետո հափշտակված իրերը վերջիններս պահել են իրենց ծանոթ, Երևանի 39–ամյա բնակչին պատկանող, վերջիններիս բնակության վայր հանդիսացող տանը։

Քննությամբ պարզվել է նաև, որ 29–ամյա երիտասարդը, 44 և 40–ամյա տղամարդիկ ապօրինի ձեռք են բերել և պահել հրազեն հանդիսացող ատրճանակներ, ինքնաձիգ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, մարտական պայթուցիչ և մարտական ձեռքի նռնակ, ինչպես նաև  44–ամյա տղամարդը ապօրինի ձեռք է բերել և պահել զգալի չափերի «Հերոին» տեսակի, 40–ամյա տղամարդը՝ խոշոր չափերի, իսկ  39–ամյա տղամարդը՝ զգալի չափերի «Մեթադոն» տեսակի թմրամիջոց, որոնք հայտնաբերվել են վերջիններիս բնակության վայրից։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 29–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, 44–ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 1-ին մասով, 40–ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252֊րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 2-րդ մասով,  իսկ 39–ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով:

Մեղադրյալներից երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал, каким будет летний сезон волонтерского проекта «Время добра»


Спорт в России и мире
Москва

Курсанты Пермского военного института Росгвардии приняли участие в межведомственной олимпиаде по дрессировке служебных собак


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Карен Хачанов

Хачанов уступил Руне на предуимблдонском выставочном турнире в Харлингеме


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Водоохранную зону в Новой Москве освободили от самостроя





Путин в России и мире
Москва

Андрей Воробьев отметил важность возвращения иконы Рублева в лавру


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

ЕС заключил с Киевом договор о «безопасности»


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



VK Fest

Участники VK Fest смогут проверить свое здоровье на стенде «Будь Здоров»



Москва

Воспитанник детской школы искусств вошел в число одаренных детей Подмосковья

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net