ՄԱԿ-ը հայտարարել է, որ ներգրավված չէ Նավալնիի փոխանակման վերաբերյալ ենթադրյալ բանակցություններում
ՄԱԿ-ը չի մասնակցել Գերմանիայում դատապարտված ռուս Վադիմ Կրասիկովի հետ Ալեքսեյ Նավալնուն փոխանակելու Բեռլինի և Մոսկվայի միջև իբր գրեթե ձեռք բերված համաձայնությանը։ Այս մասին լրագրողների համար ճեպազրույցում ասել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Մենք մամուլում հրապարակումներ ենք տեսել, բայց ոչ մի կերպ ներգրավված չենք»,- ասաց նա։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բրիտանական Financial Times թերթին ասել էր, որ տեղեկություն չունի այդ փոխանակման շուրջ բանակցությունների մասին։
Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով արեւմտյան պաշտոնյային, ԱՄՆ-ն ու Գերմանիան փաստացի բանակցել են Ռուսաստանի Դաշնության հետ Նավալնիի փոխանակման շուրջ։ Այնուամենայնիվ, նրանք վաղ փուլում էին, և փոխանակման պաշտոնական առաջարկ չկար: