Այսօր պատմական օր է. Շվեդիան պատրաստ է պատասխանատվություն ստանձնել տարածաշրջանի անվտանգության համար. Շվեդիայի վարչապետ
Շվեդիան պատրաստ է ստանձնել Եվրատլանտյան անվտանգության պատասխանատվությունը, X-ում ասել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Հունգարիայի խորհրդարանը երկուշաբթի օրը իր գարնանային նստաշրջանի առաջին նիստում վավերացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը։
«Այսօր պատմական օր է. ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների խորհրդարանները քվեարկել են Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու օգտին: Շվեդիան պատրաստ է պատասխանատվություն ստանձնել եվրատլանտյան անվտանգության համար»,- գրել է նա: