Շվեդիայի անդամակցությունը մեզ բոլորիս ավելի ուժեղ և անվտանգ կդարձնի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Շվեդիայի անդամակցությունը մեզ բոլորիս ավելի ուժեղ և անվտանգ կդարձնի։
Այս մասին X-ում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
«Ես ողջունում եմ Հունգարիայի խորհրդարանի քվեարկությունը՝ վավերացնելու Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Այժմ, երբ դաշինքի դաշնակիցները հավանություն են տվել, Շվեդիան կդառնա ՆԱՏՕ-ի 32-րդ անդամը:
Շվեդիայի անդամակցությունը մեզ բոլորիս ավելի ուժեղ և անվտանգ կդարձնի։»,- գրել է Ստոլտենբերգը։
Հիշեցնենք, որ Հունգարիայի խորհրդարանը երկուշաբթի օրը իր գարնանային նստաշրջանի առաջին նիստում վավերացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը։