Գերմանիայի կառավարությունը հայտնել է, թե որքան է ծախսել Ուկրաինայի վրա
Գերմանիան մինչև այս պահը 32 միլիարդ եվրո է հատկացրել Կիևին օգնելու համար։
Խոսքը հումանիտար և ռազմական օգնության, ինչպես նաև ուղղակի ֆինանսավորման մասին է, հայտնել են Գերմանիայի Դաշնային կառավարությունից։
«Գերմանիայի դիրքորոշումը պարզ է՝ մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ կանցլեր Շոլցը հայտնել էր, որ Գերմանիան 2024 թվականին Ուկրաինային 7,1 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնություն կտրամադրի, որից 6 միլիարդը հատկացվելու է հաջորդ տարիների պարտավորությունների տեսքով։