Գրեթե վստահ եմ, որ Կլոպը կվերադառնա աշխատանքի. Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպի մասին, ով այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի մերսիսայդյան ակումբը։
«Ես գրեթե վստահ եմ, որ Յուրգենը կվերադառնա։ Չգիտեմ՝ երբ, միայն ինքը կարող է իմանալ։ Կլոպը մի փոքր կհանգստանա, կհանգստանա, իսկ հետո կմտածի հետագա անելիքների մասին։ Երբ խաղում ես երեք օրը մեկ, մրցաշրջան առ մրցաշրջան, դժվար է հասկանալ, թե ով ենք մենք, ինչ ենք անում և իրականում ինչ ենք ուզում կյանքից: Երբեմն ընդմիջումն իսկապես օգտակար է:
Կլոպն իմ լավագույն մրցակիցն էր։ Անկասկած։ Եվ շատ անգամ: Հաջողությունդ չափելիս դու ինչ-որ կերպ նայում ես հակառակորդիդ ուժին: Եթե մրցակիցդ բավականաչափ ուժեղ չէ, ապա քո ձեռքբերումները մեծ արժեք չունեն:
Բայց երկար տարիներ մրցել ենք «Լիվերպուլի» այս թիմի հետ՝ այս տարի և նախորդները, և երբեմն հաղթել ենք նրանց, դա ցույց է տալիս, թե որքան լավ ենք մենք գլուխ հանել։ Կարծում եմ՝ Կլոպը կարող է նույնը ասել»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է This is Anfield-ը։