Աշխատել ենք, աշխատում ենք և պիտի աշխատենք. Ռոզա Ծառուկյան (տեսանյութ)
Աշխատել ենք, աշխատում ենք և պիտի աշխատենք։
«Կենտրոն» Հ/Ը «Առանց կարծրատիպերի» հաղորդման ժամանակ ասել է «Մուլտի Ագրո» գիտա-արտադրական կենտրոնի տնօրեն, Մեղվաբույծների ազգային ֆեդերացիայի նախագահ, ԲՀԿ կանանց խորհրդի պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանը․
«Մարդը, երբ ծնվում է, նրան տրվում է աշխատելու, արարելու ունակություն։ Եթե մարդը լիարժեք օգտագործում է Աստծուց տրված հնարավորությունները, անկախ նրանից կլինի 90 տարեկան, թե 190, դարձյալ ձգտումը չի մեռնում նրա մեջ։ Ես հիմա չեմ զգում, որ 90 տարեկան եմ։
Ինձ թվում է, նոր եմ ծնվել, նոր նախագծեր պիտի ունենամ, նոր աշխատանքներ պիտի սկսեմ։ Այսպես եմ ընկալում կյանքը»,- ասել է Ռոզա Ծառուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․