Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Ноябрь
2023

Գերագույն հոգևոր խորհուրդն ընդգծել է տեղահանված արցախահայության արդար իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը

0

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

«Ժողովն ատենապետել են Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Հայրենական կյանքում ստեղծված կացության, աշխարհաքաղաքական առկա իրավիճակի և այդ համատեքստում Հայաստանի Հանրապետության անվտանգային հիմնախնդիրների, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության, նրանց կեցության ապահովման և հումանիտար աջակցության ծրագրերի, ԼՂ հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԳՀԽ անդամ, ի.գ.դ. Գևորգ Դանիելյանը, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, Մայր Աթոռի սոցիալական ծառայության վարչական խորհրդի ատենապետ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի ամբողջական հայաթափմանը՝ ԳՀԽ-ն ընդգծել է բռնի տեղահանված արցախահայության արդար իրավունքների պաշտպանության կենսական անհրաժեշտությունը։ Խիստ կարևորվել  արցախցիներին ուղղված հոգևոր խնամատարական, հումանիտար և հոգեբանական աջակցության ծրագրերի շարունակական իրագործումը, կեցության պայմանների բարելավման և զբաղվածության ապահովման ուղղությամբ աշխատանքների իրականացումը։

Մտահոգությամբ անդրադարձ է կատարվեց ԼՂ հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի ժխտողական քաղաքականությանը։ Անհրաժեշտ է համարվել, որ միջազգային, միջեկեղեցական ու միջկրոնական, այլև բոլոր հնարավոր այլ հարթակներում հետևողականորեն ներկայացվեն հայկական հուշարձանների, սրբավայրերի ու գերեզմանատների նկատմամբ արձանագրված ոտնձգությունները և աշխատանքներ իրականացվեն հայկական ժառանգության անխաթար պահպանության ուղղությամբ։

Ժողովում որոշվել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի թեմը ստեղծված կացության պայմաններում շարունակելու է պահպանել իր կարգավիճակը և գործել համաձայն եկեղեցական-կանոնական սկզբունքների։

Հանրակրթության ոլորտում հայագիտական առարկաների ծրագրերի բովանդակային ընդգրկվածության և կիրակնօրյա դպրոցների ուսումնական ծրագրերի վերաբերյալ զեկույցներով հանդես է եկել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

Հայր Սուրբը ժողովականներին տեղեկություններ է փոխանցել 2023-24 թթ․ նոր չափորոշիչների հիման վրա հրատարակված հայագիտական առարկաների ծրագրերի վերաբերյալ։

Մասնավոր անդրադարձ է կատարվել Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքին, որում առկա են ինչպես պատմական, այնպես էլ եկեղեցագիտական սխալներ ու բացթողումներ։ Խիստ անընդունելի է համարվել, որ դասագրքերի պատրաստման գործընթացում դրանց բովանդակության մեջ տեղ են գտել գիտական համընդհանուր ճանաչում ստացած, ինչպես և Եկեղեցու կողմից նվիրագործված սկզբունքներին ու դիրքորոշումներին հակասող անհատական տեսակետներ ու վարկածներ։

Քննարկումների արդյունքում հանձնարարականներ են տրվել պատկան  կառույցների հետ անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել հանրակրթության ծրագրերից բացառելու բովանդակային նման շեղումներն ու աղճատումները։

Կիրակնօրյա դպրոցների ուսումնական ծրագրի առնչությամբ ԳՀԽ-ն որոշել է թեմակալ առաջնորդների և համապատասխան մասնագետների ընդլայնված քննարկումներ կազմակերպել՝ կարևորելով սերունդների հոգևոր դաստիարակության ու կրթության առաքելությունը։

Հայաստանում ամուսնությունների և ծնելիության նվազման, ամուսնալուծությունների աճի, թմրամոլության տարածվածության, կրոնական կազմակերպությունների մարդորսական գործունեության մասին զեկույցներով հանդես են եկել Մայր Աթոռի Իրավախորհրդատվական հանձնախմբի անդամ Արա Զոհրաբյանը, Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը և Գևորգյան հոգևոր ճեմարանի՝ աղանդագիտության դասախոս Տ․ Ղևոնդ ավագ քահանա Մայիլյանը։  

Արձանագրվել է, որ երկրի ապագայի և ազգային անվտանգության համատեքստում խիստ սպառնալից են հիշյալ ոլորտներում տիրող իրավիճակները և ահագնացող միտումները։ Առկա հանգամանքները նկատի առնելով՝ կարևորվել է հովվական խնամքի և հոգևոր քարոզչության շրջանակներում հատուկ աշխատանքների իրականացումը՝ ի զորացում ընտանեկան, ազգային և բարոյական արժեհամակարգի։

Քառօրյա ժողովի ընթացքում քննարկվել են նաև Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող այլ հարցեր»:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о работе московских центров ментального здоровья


Спорт в России и мире
Москва

Сотрудник Управления Росгвардии по Пермскому краю стал участником марафона спортивных успехов


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Уимблдон

Медведев проиграл Джоковичу на выставочном турнире перед Уимблдоном


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

На российскую столицу надвигается африканская жара





Путин в России и мире
Москва

Путин указал на важность науки и образования для развития России


Лукашенко в Беларуси и мире
Минск

Посол Беларуси: Визит Лукашенко придал дополнительный импульс развитию двустороннего сотрудничества




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

ЕС заключил с Киевом договор о «безопасности»


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Моргенштерн

Клип Моргенштерна могут запретить из-за сцен сексуального характера в храме



Москва

Россия совсем рядом: Вашингтон отчаянно ищет варианты майдана на Кубе и в Никарагуа

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net