Զախարյանը տեղափոխվել է «Ռեալ Սոսյեդադ»
«Ռեալ Սոսյեդադը» պայմանագիր է կնքել հայազգայի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի հետ։ Այս մասին իր սոցցանցային էջերում հայտնել է իտալացի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն։
Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվել է Մոսկվայի «Դինամոյից»։
Վերջին ամիսներին նրանով հետաքրքրված էին նաև «Չելսին» և «Լացիոն»։
Իսպանական ակումբը դեռ պաշտոնապես չի հայտարարել տրանսֆերի մասին։ Այլ մանրամասներ հայտնի չեն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալ Սոսյեդադը» կվճարի մոտ 12 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ 20-ամյա խաղացողի տեղափոխության համար։