Հունգարիայում բոյկոտի պատճառով չեն կարողացել քվեարկել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով
Հունգարիայի խորհրդարանն արտահերթ նիստում իշխող կուսակցության բոյկոտի պատճառով հնարավոր չի եղել որոշում կայացնել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակացելու հարցով։ Այս մասին գրել է РБК-ն՝ հղում անելով Magyar Nemzet-ին։
Նիստը նախաձեռնել է ընդդիմադիր «Momentum» կուսակցությունը։ Նիստի գումարմանն աջակցել են Դեմոկրատական կոալիցիան, Հունգարիայի սոցիալիստական կուսակցությունը, ծայրահեղ աջ Jobbik-ը, կանաչ կուսակցությունները՝ «Երկխոսություն Հունգարիայի համար» (Párbeszéd) և LMP-ն։ Իշխող «Հունգարիայի քաղաքացիական միություն» կուսակցության ներկայացուցիչները նիստին չեն մասնակցել։
Շվեդիայի՝ դաշինք մտնելու հարցն արդեն քննարկվել է խորհրդարանում, մնացել է վերջնական քվեարկությունը։ Ակնկալվում է, որ այն տեղի կունենա աշնանային նստաշրջանում։