Վագներականները սկսել են մարզել Բելառուսի տարածքային պաշտպանության զինծառայողներին
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկները սկսել են մարզել Բելառուսի տարածքային պաշտպանության զինծառայողներին, պարապմունքներն անցկացվել են Մոգիլևի շրջանի Օսիպովիչ քաղաքի մոտ։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարությունը, գրել է Аргументы и Факты-ն։
Զորակոչիկները սովորում են մարտադաշտում տեղաշարժվելու և մարտավարական հրաձգության, ինժեներական պատրաստության ու մարտավարական բժշկության ոլորտում գիտելիքներ ձեռք բերելու հմտությունները: «Վագներ» ՄՌԸ-ի մարտիկները հանդես են եկել որպես հրահանգիչներ մի շարք ռազմական կարգերում։
Հուլիսի 11-ին հայտարարվել էր «Վագների»՝ բելառուս զինվորների վարժանքներին ներգրավվելու մասին։ Հստակեցվել է, որ զորավարժությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու պատերազմի տեխնիկային ու մեթոդներին։