Մեսսիին նկատել են Մայամիի սուպերմարկետներից մեկում
Համացանցում սկսել են տարածվել ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի լուսանկարները Մայամիի սովորական սուպերմարկետներից մեկից:
36-ամյա ֆուտբոլիստը նաև երկրպագուների հետ է լուսանկարվել:
Մեսսին ֆրանսիական ՊՍԺ-ից հեռանալուց հետո հայտարարեց «Ինտեր Մայամի» տեղափոխության մասին: Մինչ այդ արգենտինացին իր պրոֆեսիոնալ խաղային կարիերայի մեծ մասն անցկացրել է իսպանական «Բարսելոնայում»։
Նախորդ մրցաշրջանում Մեսսին անցկացրել է 41 խաղ՝ դառնալով 21 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողը նաև օգնել է Արգենտինայի հավաքականին հաղթել 2022 թվականին Կատարում կայացած աշխարհի առաջնությունում: