Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Июль
2023
1 2 3
4
5
6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31

Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է հեղինակային փոդքասթների շարք՝ ամենատարբեր թեմաներով

0

Փոդքասթները վերջին տարիներին բավական մեծ տարածվածություն ունեն, և վերջին տարիներին արձանագրվում է ունկնդիրների թվի կտրուկ աճ: Վիճակագրության համաձայն՝ 2023 թվականի դրությամբ՝ 464,7 միլիոն մարդ աշխարհում լսում է փոդքասթներ, ինչը կազմում է ինտերնետից օգտվողների 22 տոկոսը։ Վիվա-ՄՏՍ-ը նույնպես ստեղծում է իր սեփական փոդքասթների շարքը և պատմում է այն ամենի մասին, ինչն ընկերության կարծիքով հետաքրքիր կարող է լինել ունկնդիրներին։

«Մեր փոդքասթներում շոշափվող թեմաները միշտ արդիական են։  Այստեղ քննարկվում են այնպիսի թեմաներ, որոնք կհետաքրքրեն ոչ միայն  մասնագիտական տարբեր խմբերին, այլև հասարակության լայն շրջանակին։ Այս շարքը Վիվա-ՄՏՍ-ի թվային բովանդակության կարևոր բաղադրիչներից մեկն է»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։  

Փոդքասթների նպատակն է հետևորդներին ծանոթացնել տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության, տվյալների, մասնագիտական զարգացման, կրթության ոլորտի մարդկանց գործունեությանը և իրենց մասնագիտական նրբություններին։  

Փոդքասթների առաջին երկու էպիզոդներին մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները։ Առաջին էպիզոդում ընկերության տվյալների վերլուծությունների թիմի ղեկավար Կարեն Հովհաննիսյանն է, որը խոսում է տվյալների, ընկերությունների համար դրանց աճող կարևորության և մի շարք այլ թեմաների շուրջ:

Բնութագրությունը հասանալի չէ

Երկրորդում ներքին հաղորդակցության և զարգացման ավագ մասնագետ Կարմեն Մխիթարյանը ներկայացնում է մարդկային ռեսուրսների, դրանց դերի ու նշանակության, համավարակի պայմաններում ի հայտ եկած մարտահրավերների և լուծումների, Վիվա-ՄՏՍ-ում աշխատելու առավելությունների, պրակտիկայի հնարավորությունների, ինչպես նաև գործատուի բրենդավորման մասին:

Բնութագրությունը հասանալի չէ 

Երրորդ փոդքասթում «Podcastle» ընկերության հիմնադիր անդամ և գործառնական գծով տնօրեն Արսեն Համբարձումյանն է: Արսենը պատմում է «Podcastle» գործիքի հնարավորությունների մասին և այն մասին, թե ինչ կարող են անել «Podcastle» օգտագործողները: Զրուցակիցը նաև արժեքավոր խորհուրդներ է տալիս փոդքասթ սկսելու համար:

Բնութագրությունը հասանալի չէ

«SmartGateVC» ընկերության ծրագրի գործընկեր Սամվել Խաչիկյանը չորրորդ էպիզոդի մասնակիցն է։ Նա խոսում է ներդրումների ու դրամաշնորհների մասին և թե ի՞նչ ներդրումային փուլեր են գործում ստարտափ էկոհամակարգում։

Բնութագրությունը հասանալի չէ

Հաջորդ էպիզոդի «հերոսը» նորաձևության մարքեթինգի և անձնական բրենդինգի էքսպերտ «Anna Salome Fashion Marketing Agency»-ի և «SOMA» մոդելային գործակալության հիմնադիր Աննա Սալոմեն է։ Աննա Սալոմեն խոսում է նորաձևության մարքեթինգից և Հայաստանում մոդելային բիզնեսից, տալիս է օգտակար խորհուրդներ նրանց՝ ովքեր ցանկանում են նորաձևության մարքեթինգի ոլորտ մուտք գործել։ Նա նաև խոսում է հաջողության իր բանաձևից։

Բնութագրությունը հասանալի չէ

Մյուս էպիզոդը կրկին հաջողակ կնոջ մասին է։
Մանկաբարձ-գինեկոլոգ, “Woman About Women” էքսպերտային բլոգի հեղինակ Անի Գասպարյանն է, որը խոսում է իր  բլոգի, այն ստեղծելուց առաջ և դրանից հետո ի հայտ եկող հարցերի, ինչպես նաև Հայաստանում ամոթի մշակույթի մասին, քննարկում բլոգի հետևորդներից ստացվող հարցերը:

Բնութագրությունը հասանալի չէ

Յոթերորդ փոդքասթում «Krisp», «10Web» և «Big Story VC» ընկերությունների համահիմնադիր Արտո Մինասյանը խոսում է ձայնային հաղորդակցության ոլորտում աղմուկի վերացման գործում «Krisp»-ի առաջարկած հեղափոխական լուծման, աշխարհում ծավալվող տեխնոլոգիական փոփոխությունների, ստարտափ հիմնելու ճանապարհին հանդիպած հաջողությունների ու ձախողումների մասին։

Բնութագրությունը հասանալի չէ

Ութերորդ փոքասթի հյուրն է Տանյա Սուկմանսկայան, որը պատմում է «HeyGrowth» կոնֆերանսի, այն Հայաստանում անցկացնելու որոշման և մեր երկրում բնակվող ռուսաստանյան ՏՏ համայնքի մասին: Վիվա-ՄՏՍ-ը 5 արագ հարց է պատրաստել Հայաստանի մասին՝ Տանյային ուղղելու համար: Նա պատմում է տեղի խոհանոցի իր ամենասիրած ուտեստի, հայկական հյուրընկալության և այլ բաների մասին:

Բնութագրությունը հասանալի չէ

Վիվա-ՄՏՍ-ի հաջորդ փոդքասթում «The Business Rover»-ի համահիմնադիր Ռոման Դանեղյանն է։ Նա խոսում է մարքեթինգի, որոնողական համակարգերում օպտիմալացման և թվային ոլորտի բազմաթիվ այլ արդիական հարցերի շուրջ, «Մարքեթինգ. միֆեր և իրականություն» կոնֆերանսի մասին, որի կազմակերպիչը հենց ինքն է։

Բնութագրությունը հասանալի չէ

Տասերորդ էպիզոդում ավագ պրոդուկտ մենեջեր Արթուր Մուրադյանն է, որտեղ նա պատմում է էլեկտրոնային հարթակում կոդավորում ուսուցանող աշխարհի ամենահայտնի հավելվածներից մեկի «Sololearn»-ի մասին:

Բնութագրությունը հասանալի չէ

Տասնմեկերորդ էպիզոդը նվիրված է Wi-Fi ցանցի միջոցով գովազդի, ինչպես նաև ինֆլյուենսեր մարքեթինգի և դրա հանդեպ աճող հետաքրքրության ու առանձնահատկություններին։ Այս թեմայի մասին զրուցում է «Վի Մեդիա» ընկերության համահիմնադիր, տնօրեն Հարություն Նահապետյանը։

Տասներկուերորդ էպիզոդը հյուրընկալել է Մեթյու Զայնին, ով «Life in Armenia for Digital Nomad Families» ամսագրի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն է:  Նա խոսում է այն մասին, թե ինչպես է Հայաստան կատարած իր յոթնօրյա ուղևորությունը վերածվել յոթնամյա բնակության, կիսվել է իր մասնագիտական և անձնական կյանքի որոշ դրվագներով:

Մեթյուն ակտիվ ներգրավվածություն ունի Հայաստանում «digital nomads» համայնքի զարգացման գործում։

Վիվա-ՄՏՍ-ի փոդքասթները հասանելի են ընկերության կայքում, YouTube-ում, Spotify, IMUSIC, Google Podcasts  և Apple Podcasts հարթակներում։

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о росте турпотока из Китая


Спорт в России и мире
Москва

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Людмила Самсонова

Теннисистка Самсонова вышла в финал турнира в Хертогенбосхе


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

По каким признакам можно распознать машину-«утопленника»: лайфхак





Путин в России и мире
Москва

СЕНСАЦИОННЫЙ ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Бато Багдаев

Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети: Учащиеся Гурульбинской школы восхитились мастерством жонглирования, игрой с хула-хупами, иллюзионистами цирка Бурятии



Москва

Урок «химии». Как защитить ребёнка от отравления

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net