Հոկտեմբերին հնարավոր է ստորագրվի «խաղաղության», ՀՀ վերջնական կապիտուլյացիայի համաձայնագիրը․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
Հոկտեմբերին հնարավոր է ստորագրվի «խաղաղության», ՀՀ վերջնական կապիտուլյացիայի համաձայնագիրը:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է հասարակական-քաղաքակա գործիչ Էդգար Ղազարյանը․
«Փաշինյանը պատրաստ է ստորագրել ադրբեջանական ցանկացած պահանջով, ցանկացած փաստաթուղթ։ Նրա և Ալիևի հաջորդ հանդիպումն այս ամիս է, մյուսը՝ հոկտեմբերին ԵՄ գագաթնաժողովի ժամանակ, որի շրջանակներում էլ հնարավոր է համաձայնագրի ստորագրումը։
Փոքր պատերազմով նոր զիջումներ․ սա Փաշինյանի ու Ալիևի պլանն է, որ Նիկոլի իշխանությանը վտանգ չսպառնա։ Միակ բանը, որ զսպում է Փաշինյանին, իշխանությունը կորցնելու վտանգն է։ Դա տեսնում է նաև Ալիևը, որին ձեռնտու չէ Նիկոլի հեռանալը, քանի որ ոչ ոք նրան նման զիջումներ չի անի։ Դրա համար էլ ամեն ինչ աստիճանաբար է արվում, ոչ՝ միանգամից»,-նշել է Ղազարյանը։
Նա հուլիսի 5-ին Երևանում հանրահավաք է նախաձեռնել, կարծում է՝ Փաշինյանին հեռացնելու օր կարող է լինել, քանի որ նա յուրացրել է իշխանությունը, խախտել է Սահմանադրությունն ու անարգել է ՀՀ պետական խորհրդանիշները։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․