Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Июль
2023
1 2 3
4
5
6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31

Այգետերերն անելանելի վիճակում են, ծիրանն այգիներում թափված է մնում․ այգետերեր

0

Այգետերերն այս տարի անելանելի վիճակում են հայտնվել։ Թեև ծիրանի բերքատվության ծավալներն այս տարի նախորդի համեմատ զգալի քիչ են, բայց գյուղացիները դարձյալ կանգնեցին մթերման խնդրի առաջ՝ գինն էժան էր։

Արարատի մարզի Այգեզարդ համայնքից այգետեր Լևոն Պետրոսյանն այս տարի ծիրանի բերքի հետ մեծ հույսեր էր կապում, սակայն, սպասումները չարդարացան։

Նա Tert.am-ի հետ զրույցում դժգոհեց, որ մթերման  շրջանը բացվելուն պես ծիրանն էժան գներով են հանձնել։

«Սկզբում արտահանման համար ծիրանի մեկ կիլոգրամը մեզանից գնում էին 500 դրամով, հետո օր-օրի գին իջեցրել են՝ դարձնելով 250։ Վերջին մի քանի օրը գյուղից ամենաընտիր ծիրանն  արտահանման համար 100 դրամով են տանում, գյուղացիներին ձեռ չի տալիս այդ գնով հանձնել, չեն տալիս, մնում է թափվում, կամ էլ 30-ով «զավոդին» են հանձնում»,- պատմեց գյուղացին։

Այգեգործի հաշվարկներով՝ մինչև այս պահն Այգեզարդից արդեն 13,000 տոննա ծիրան է արտահանվել հիմնականում Ռուսաստանի Դաշնություն։  Հիմա  գյուղացիներրը ծիրանը միայն վերամշակող ընկերություններին են հանձնում։ Այն այգետերերը, որոնք պայմանագրեր ունեն գործարանների հետ, մեկ կիլոգրամ ծիրանը վաճառում են 60-65 դրամով։ Սակայն, ինչպես Լևոն Պետրոսյանն  ասաց, մթերողների հետ շատ քչերն են նախապես պայմանագրեր կնքել։ Պայմանագրեր չունեցող գյուղացիները միջնորդներին 20-30 դրամով են ծիրան հանձնում։

Նրա  խոսքով՝  նման գների դեպքում գյուղացին միայն վնասով է աշխատում, նույնիսկ չի կարողանում ներդրած գումարները հետ բերել, իսկ բանկում վարկի տոկոսներն են  ավելանում։

«Բոլորս էլ բանկերին վարկեր ունենք, ամբողջ գյուղը վարկի տակ է։ Սպասում էինք, որ ծիրանը վաճառեինք, ու վարկերը փակեինք, բայց էն էլ շատ էժան էր, իսկ մեր ծախսերը տարեցտարի ավելանում են։ Թանկ գնով բուժանյութ ենք գնել, ջրի վարձ տվել, աշխատուժն է թանկացել, բանվորի օրավարձը, եթե մի երկու տարի առաջ 5,000 էր, հիմա 7,000 դրամ ենք տալիս, պլյուս սնունդն էլ հետը։ Դե հաշվեք ու տեսեք՝ մեզ էլ տակը բան մնու՞մ է, բացի չարչարանքից»,-նշեց այգետերը։

Հարևան Դիտակ համայնքում նախորդ տարվա ծիրանի մթերման բարձր գներն են հիշեցնում, երբ  առաջին բերքը 1,000 դրամով են Ռուսաստան տարել։

Դիտակ համայնքի բնակիչ Նվեր Սարգսյանը բացատրեց, որ ծիրանն էժան մթերվեց ռուբլու գնանկման պատճառով, Վերին Լարսում էլ խնդիրներ կային, ծիրանն օրերով ճանապարհին է մնացել և փչացել։ Արտահանողներն էլ օգտվել են  առիթից և գներն իջեցրել։

Գարնանային ցրտահարության պատճառով Դիտակում ծիրանն այդքան էլ առատ չի եղել, միջին բերք ունեն։ Կարկուտն էլ իր հերթին է ծիրանի ապրանքային տեսքը գցել։

Նվեր Սարգսյանը մատնանշեց, որ արտահանման գնի վրա մեկ այլ գործոնն էլ է ազդել․ ուզբեկական ծիրանը Ռուսաստանի  շուկա է մտել և մրցակցում է հայկականի հետ, իրենք էլ դժվարությամբ են դիմակայում անհավասար մրցակցությանը։

«Անցյալ տարի ծիրանի բերքահավաքն ավարտել ենք, երբ գինը 300 դրամ էր, հիմա 30 դրամ է դարձել։ Մեր վիճակը հա էլ վատ է, գյուղացին չկարողացավ եկամուտ ստանալ, թե՝ ինչ է լինելու  մեր վիճակը, ո՞նց ենք վարկերը մարելու՝  չգիտեմ»,-մտահոգվեց գյուղացին։






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом


Спорт в России и мире
Москва

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Андрей Рублёв

Теннисисты Рублев, Хачанов и Самсонова не сыграют на Олимпиаде-2024


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Российские компании придерживаются собственного подхода в ESG





Путин в России и мире
Москва

СЕНСАЦИОННЫЙ ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Концерт

Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети: «Волшебные башмачки Элли» - эта постановка создана по мотивам знаменитой сказки Александра Волкова «Волшебник Изумрудного города»



Москва

Поезда снова курсируют по графику по «оранжевой» линии метро после сбоя

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net