Խրոնիկ բացականեր ունենք, եթե իրենց գործերն այդքան լավ են, ցուցակից ջնջենք․ Ավինյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում մինչ «Երևան տրանս» ընկերության տարածքում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները ներկայացնելը՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարականներ տվեց։
««Երևան տրանս»-ից այդ երեք ընտանիքները պետք է դուրս գան, բնակարանի հարցը լուծեք»,- ասաց Ավինյանը։
Գործակարգավարական նիստում Ավինյանը խոսեց նաև գծանշումներից, սակայն գծանշումների որակը փոխքաղաքապետ Ավինյանի սրտով չէ։ Նա հանձնարարական տվեց՝ այս որակի գծանշումների վերջին տարին լինի։ Ավինյանի խոսքով՝ հաջորդ տարվանից պետք է որակը մի մակարդակ բարձրացնեն, որ կրկին ամեն տարի թարմացնելու խնդիր չունենան:
Ի դեպ, նիստը վարող Ավինյանին դուր չեկավ, որ Բնապահպանության և ընդերքի պահպանության տեսչական մարմինի Երևանի տարածքային բաժնի ղեկավարությունը նիստերից շարունակաբար բացակայում է։
«Խրոնիկ բացականեր ունենք։ Ենթադրում եմ՝ իրենց գործերը շատ լավ արվում են, հանքերի հետ կապված խնդիրներ չկա՞ն և ասելիք չունե՞ն։ Հետևաբար, ճշտենք, եթե իրապես գործերը լավ են, իրենց այս ցուցակից ջնջեք, թող էլ չգան», - վրդովմունք հայտնեց քաղաքապետի տեղակալը։