Հուլիսի 8-ից նոր տրոլեյբուսներ կտեսնենք Երևանի փողոցներում
Հուլիսի 8-ից նոր տրոլեյբուսներ կտեսնենք Երևանի փողոցներում:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում տեղեկացրեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա հստակեցրեց, որ նոր ներկրված տրոլեյբուսների մաքսազերծման աշխատանքներն ավարտվում են, և արդեն նոր տրոլեյբուսներով նախատեսված նոր երթուղիների սպասարկումը պլանավորվում է իրականացնել հուլիսի 8-ին։