Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Апрель
2023

Ադրբեջանի քաղաքացի Հուսեյն Ախունդովը կրակոցներ է արձակել ԶՊՄԿ-ի պահակի ուղղությամբ. Ախունդովին ներկայացված մեղադրանքը հսկող դատախազի որոշմամբ փոփոխվել և լրացվել է

0

Գլխավոր դատախազությունը ապրիլի 17-ին տեղեկացրել էր, որ Ադրբեջանի քաղաքացիներ Ագշին Բաբիրովի և Հուսեյն Ախունդովի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. նրանք կալանավորվել են:        

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել է նաև, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Հուսեյն Ախունդովը 2023 թվականի ապրիլի 12-ին, հասնելով Սյունիքի մարզի Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ պահակակետ, նշված պահակակետի պահպանությունն իրականացնող՝ ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ի բջջային հեռախոսն ու մեքենան հափշտակելու շահադիտական դրդումներով, հետագայում դարձյալ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելով Իրանի Իսլամական Հանրապետություն հասնելու հանցավոր արարքի կատարումը հեշտացնելու, ինչպես նաև ազգային ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պահպանությունն իրականացնող և պահակակետի մոտ գտնվող ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ի ուղղությամբ: Հ.Մ.-ն ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

Այնուհետև, Հուսեյն Ախունդովն իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու ուղղակի դիտավորությամբ հափշտակել է Հ.Մ.-ի մարմնի կողքն ընկած բջջային հեռախոսը, ծխախոտն ու կրակայրիչը, փորձել գործարկել կայանված մեքենայի շարժիչը, սակայն չկարողանալով՝ դիմել է փախուստի: Ախունդովը, հեռանալով դեպքի վայրից, հափշտակված բջջային հեռախոսի միջոցով նկարահանել է տեսաուղերձ՝ նշելով. «(...) փառք Աստծո հաջողությամբ հասել ենք Հայաստան և գլխատել 400-ից 500 հայերի, մենք դավաճան չենք, և հույս ունենք հաջողությամբ վերադառնալ Ադրբեջան (…)»: Այնուհետև, Ախունդովը հափշտակված բջջային հեռախոսում ներբեռնել է համացանցային հավելված և նկարահանված տեսաուղերձը հրապարակել սոցիալական ցանցի իր էջում: Դրանից հետո, Ախունդովը ոտքով գնացել է Սյունիքի մարզի Աճանան գյուղի ուղղությամբ և 2023 թվականի ապրիլի 13-ին հայտնաբերվել է պատահական անցորդների կողմից, ովքեր, պարզելով նրա՝ Ադրբեջանի զինված ուժերի ծառայող լինելու հանգամանքը, վնասազերծել են նրան և հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին:

Քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ քննիչը 2023 թվականի ապրիլի 18-ին միջնորդություն է ներկայացրել Հուսեյն Ախնուդովի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխելու, լրացնելու և նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը հսկող դատախազի նույն օրվա որոշմամբ բավարարվել է:

Հուսեյն Ահլիմանի Ախունդովի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 340-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխվել, լրացվել է և նրա նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի հրազեն պահելու և փոխադրելու, շահադիտական դրդումներով, այլ հանցանքի կատարումը հեշտացնելու նպատակով և ազգային ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու հանրորեն վտանգավոր արարքների համար (ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ, 340-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ, 335-րդ հոդվածի 2-րդ մաս և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ, 13-րդ և 15-րդ կետեր):

Տեղեկացնենք նաև, որ 2023 թվականի ապրիլի 17-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից Գլխավոր դատախազությունում ստացվել են ձերբակալված Հուսեյն Ախունդովի՝ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելիս մարմնի զննությամբ արձանագրված վնասվածքների վերաբերյալ տեղեկանքները, որոնք նույն օրն ուղարկվել են Քննչական կոմիտե՝ մարմնական վնասվածքների առաջացման հանգամանքները պարզելու նպատակով քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար: 2023 թվականի ապրիլի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործություն՝ մի խումբ անձանց կողմից) նախաձեռնվել է քրեական վարույթ:     






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день


Спорт в России и мире
Москва

Стали известны все участники РПЛ сезона-2024/2025


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

Мирра Андреева вышла во второй круг Открытого чемпионата Франции


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Портал «Малый бизнес Москвы» насчитывает более 200 тыс пользователей





Путин в России и мире
Москва

Как маленькая страна собралась "ставить на колени" Россию: Станет ли Путин отвечать Эстонии?


Лукашенко в Беларуси и мире
Минск

Путин и Лукашенко обсудили парад в Минске




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский: после «заморозки» конфликт опять вспыхнет


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Андрей Макаревич

ГАЛЕРЕЯ ⟩ Таллиннцы тепло встретили Макаревича и его «Машину времени»



Москва

Психиатр Павленко: у здоровых людей могут быть галлюцинации при недосыпе

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net