Ցավում եմ, որ վարչապետի տիկինն, իր գրառումներով, անադեկվատ է վերաբերվում իրավիճակներին․ Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)
Ցավում եմ, որ վարչապետի տիկինն, իր գրառումներով, անադեկվատ է վերաբերվում իրավիճակներին:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ԼՀԿ փոխնախագահ Գևորգ Գորգիսյանը.
«Վարչապետի կնոջը չեմ հետևում, բայց ցավում եմ, որ անադեկվատ է վերաբերվում իրավիճակներին։ Սակայն նա որևէ պետական պաշտոն չի զբաղեցնում և նրա գրառումները դիտարկել որպես ՀՀ պետական քաղաքականություն՝ հիմարություն է։ Հայաստանում կան ադրբեջանական ազդեցության գործակալներ, նրանք ամեն ինչ անում են ադրբեջանական թեզերը տարածելու համար։
Արցախի հարցով զբաղվող մեկ սուբյեկտ կա, դա Հայաստանն է։ Արցախը կա ու գոյատևում է Հայաստանի ջանքերով։ Դա ուրանալը նշանակում է Արցախ-Հայաստան արհեստական հակամարտություն ստեղծել»,-նշել է Գորգիսյանը։
ԼՀԿ փոխնախագահի կարծիքով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը սադրիչ է և ՌԴ-ին այսօր պետք չէ միութենական պետություն կամ ԽՍՀՄ-2։ Գորգիսյանը կարծում է, որ ՀՀ պետական մարմինները պետք է սինքրոնացված գործեն, հիմա դա չկա։ Միրզոյանը չի մեկնում Մոսկվա, Փաշինյանը մեկնում է Պետերբուրգ և ԱԽ քարտուղարը այդ պահին ՌԴ-ն թշնամի է համարում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․