Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ թույլ չի տա վնասել «սիրիացի եղբայրներին»
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, մեկնաբանելով Մոսկվայում ռուս և սիրիացի գործընկերների հետ հանդիպման արդյունքները, ասել է, որ Անկարան ոչինչ թույլ չի տա «ի վնաս իր սիրիացի եղբայրների»։
«Մինչ այսօր մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի ապահովենք խաղաղությունն ու կայունությունը մեր տարածաշրջանում, մենք վճռական ենք շարունակելու դա: Ուզում եմ ընդգծել, որ խոսք լինել չի կարող, որ մենք ինչ-որ բան անենք ի վնաս մեր սիրիացի եղբայրների, ովքեր ապրում են Թուրքիայում և Սիրիայում:
Մենք երբեք թույլ չենք տվել և երբեք թույլ չենք տա այնպիսի վարքագիծ, որը կարող է նրանց դժվար դրության մեջ դնել: Բոլորը պետք է դա իմանան և համապատասխանաբար վարվեն: Շնորհավորում եմ սիրիացի եղբայրների Ամանորը»,- ասել է Աքարը։