Ինչպես միշտ, ամեն ինչ «highly likely» ոճով է. Լավրովը՝ Ռուսաստանին իրանական անօդաչուների «մատակարարման» մասին
Արևմտյան երկրները պնդում են, թե իբր Ռուսաստանը ստանում է իրանական անօդաչու թռչող սարքեր, սակայն նրանք չեն կարող և չեն փորձում փաստեր ներկայացնել։ Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում։
«Արևմտամետները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում աղմուկ բարձրացրին՝ կապված Ռուսաստան իրանական անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ մատակարարումների հետ։ Ինչպես միշտ, ամեն ինչ highly likely ոճով է (անգլերենից թարգմանաբար՝ շատ հավանական): Նրանք չեն կարող փաստեր բերել և չեն էլ փորձում»,- ասել է Լավրովը։
Դեկտեմբերին ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան խոսել էր ուկրաինական իշխանությունների կողմից Ռուսաստան իրանական անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ մատակարարումների փաստագրված ապացույցների բացակայության մասին։ Նա նշել է, որ Կիևը Թեհրանին չի տրամադրել ռուս զինվորականների կողմից իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման վերաբերյալ փաստաթղթեր։
Ռուսաստանի և Իրանի իշխանությունները բազմիցս հերքել են Ռուսաստան իրանական արտադրության անօդաչու սարքերի ենթադրյալ մատակարարումների մասին տեղեկությունները:
Հոկտեմբերի 17-ին Ուկրաինայի ԱԳՆ-ն Իրանին մեղադրել է Ռուսաստանին զենք , այդ թվում՝ անօդաչու սարքեր մատակարարելու համար, որոնք իբր օգտագործվում են Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ։ Ի պատասխան Պեսկովն ասել էր, որ Ռուսաստանն օգտագործում է միայն ռուսական տեխնիկա, որն ունի ռուսական անվանում։
Դեկտեմբերի վերջին Իրանի ԱԳՆ-ն կրկին ընդգծել է, որ հանրապետությունը չի մասնակցում հակամարտությանը, ինչպես նաև հերքել է Կիևի մեղադրանքները Ռուսաստանին իրանական արտադրության զենք մատակարարելու վերաբերյալ։ Դիվանագիտական առաքելությունը հավելել է, որ իրենք պատրաստ են օգնել Ուկրաինայում խաղաղության հաստատմանը։