Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Декабрь
2022

Բաքուն շրջափակմամբ ցանկանում է մեծացնել ճնշումը ռուսական խաղաղապահ ուժերի և հայկական կողմի վրա. ավստրիական Die Presse-ի անդրադարձը

0

Ուկրաինայի պատերազմի ստվերի ներքո բռնապետ Ալիևը ցանկանում է ընդլայնել իր ազդեցությունը: «Հակամարտություն Լեռնային Ղարաբաղի շուրջ. ինչպե՞ս է բռնապետ Ալիևն օգտագործում Ռուսաստանի թուլությունը»: Նման խորագրով հոդված է հրապարակել ավստրիական Die Presse պարբերականը, հաղորդում է «Արմենպրես»-ը:

Հոդվածի հեղինակը նախ ներկայացնում է Լաչինի միջանցքում վերջին շաբաթներին ստեղծված իրավիճակը, որի հետևանքով 120 հազար հայեր հայտնվել են շրջափակման մեջ:

«Իբր բնապահպանական մտահոգությունների պատրվակով, այն է՝ Ղարաբաղում ապօրինի հանքարդյունաբերությունը կանխելու նպատակով, նրանք (խմբ. ադրբեջանցիները) գրավել են ճանապարհը», - նշվում է հոդվածում։

Die Presse-ը նաև նշում է, որ ռուս խաղաղապահները, որոնք պետք է հետևեն հրադադարի պահպանմանը և հսկեն միջանցքը, ոչինչ չեն անում: Պարբերականը կանխատեսում է, որ այս իրավիճակը «կարող է է՛լ ավելի սրվել՝ վտանգի տակ դնելով դիվանագիտական ճանապարհով խաղաղության համաձայնագրի հասնելու փորձերը և կարող է հանգեցնել հումանիտար առումով արտակարգ իրավիճակի մեկուսացված տարածքում»:

Հոդվածի հեղինակը նաև ներկայացնում է այժմ Ստեփանակերտում տիրող իրավիճակը՝ փակ խանութներ, մրգի և բանջարեղենի պակաս, դեղերի և վառելիքի պակաս, ծանր հիվանդներ և վիրավորներ, որոնց հնարավոր չէ Հայաստանի Հանրապետություն տեղափոխել:

Die Presse-ը մեջբերում է նաև Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խոսքերը, ով խոսել է հումանիտար աղետի և բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշման մասին: Այնուհետև անդրադարձ է կատարվում Ստեփանակերտի բազմահազարանոց հանրահավաքին:

«Տասնյակ հազարավոր մարդիկ վերջերս Ստեփանակերտում ցույց էին կազմակերպել ճանապարհի բացման համար: Մարդիկ շարունակում են կտրված մնալ արտաքին աշխարհից։ Բողոքի ակցիան ցույց է տալիս ղարաբաղահայության խոցելիությունը. 2020 թվականի աշնանը հայկական և ադրբեջանական ուժերի միջև վերջին վեցշաբաթյա պատերազմից հետո նրանց անվտանգության վիճակը նկատելիորեն վատթարացել է», - գրում է պարբերականը։

Հոդվածի հեղինակը շեշտում է, որ հրադադարից հետո մարտերը շարունակվել են նաև Հայաստանի տարածքում:

«Այս շրջափակումը Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարից հետո առաջին միջադեպը չէ: Այս տարի մարտեր են եղել տարածաշրջանում, ինչպես նաև Հայաստանի տարածքում», - նշվում է հոդվածում։

Խորհրդային տարիներից մինչև 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը հակիրճ ներկայացնելուց հետո պարբերականն անդրադառնում է Բաքվի նպատակներին:

«Բաքուն շրջափակմամբ ցանկանում է մեծացնել ճնշումը ռուսական խաղաղապահ ուժերի և հայկական կողմի վրա։ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը, հավանաբար, փորձում է օգտագործել այս և նմանատիպ սադրանքները՝ բարելավելու իր դիրքերը խաղաղության երերուն բանակցություններում։ Ալիևը որոշ ժամանակ է՝ շահարկում է խաղաղության միջնորդ հանդիսացող Ռուսաստանի թուլությունը: Զբաղված լինելով Ուկրաինայում պատերազմով՝ Մոսկվան ավելի քիչ ուշադրություն և ռեսուրսներ ունի այլ թեժ կետերի համար», - նշում է Die Presse-ը՝ հավելելով, որ Ռուսաստանը քայլեր չի ձեռնարկում Բաքվի ագրեսիվ քաղաքականության դեմ, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախազգուշացրել է իր գործընկեր Վլադիմիր Պուտինին, որ  «հրատապ հարցը» պետք է վերջնական լուծում ստանա:

Միևնույն ժամանակ Բաքվի կողմից ուղարկված ակտիվիստները պահանջում են ստուգել Լաչինի միջանցքով անցնող բոլոր մեքենաները։

«Այդ կերպ Ադրբեջանը կարող է ստեղծել իր սեփական անցակետերը և այդպիսով ավելի ընդլայնել իր մուտքը դեպի տարածք», - նշում է պարբերականը՝ հավելելով, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը օրերս նույնպես ասել է, որ Բաքուն պահանջում է մուտք գործել Ղարաբաղի հանքեր և միայն այդ դեպքում կդադարեցնի շրջափակումը:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин обсудил с секретарем парткома Пекина планы по сотрудничеству двух столиц


Спорт в России и мире
Москва

Спортивные достижения Ставрополья представят на выставке «Россия» в Москве


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Кирилл Скачков

Кирилл Скачков из Новокузнецка стал победителем Игр стран БРИКС-2024


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Более 1 700 электробусов курсируют по автобусным маршрутам столицы





Путин в России и мире
Москва

Путин совершит на неделе региональную поездку и возложит цветы 22 июня


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко обратился к Рамафосе




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Трамп назвал Зеленского «величайшим торговцем» и пообещал разобраться с траншами Киеву


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Александр Розенбаум

Александр Розенбаум поздравил коллектив областного онкодиспансера с Днем медицинского работника



Москва

Традиционные ценности: утопия отечественного электромобиля

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net