Ինչպես է Մեսսին նշել Սուրբ Ծնունդն ու ԱԱ-ում հաղթանակը Ռոսարիոյի ակումբներից մեկում (տեսանյութ)
ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին տոնել է 2022 թվականին Կատարում կայացած Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում իր թիմի հաղթանակը հայրենի Ռոսարիոյի գիշերային ակումբում։
Արգենտինացի հարձակվողը Սուրբ Ծննդյան տոների ժամանակ այցելել է հարազատ քաղաքի գիշերային ակումբներից մեկը, որտեղ շարունակել է տոնել իր հաղթանակը Աշխարհի առաջնությունում։