Արարատի մարզի Բերդիկ գյուղում ավտոմեքենա է այրվել
Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 28-ին, ժամը 17։18-ին ահազանգ է ստացել, որ Բերդիկ գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 17:31-ին, մարվել` 17:39-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ։