Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Декабрь
2022

Գևորգ Էմին-Տերյանի ֆեյսբուքյան գրառման հիմքով հարուցված քրեական վարույթի առնչությամբ Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել

0

Գևորգ Էմին-Տերյանի ֆեյսբուքյան գրառման հիմքով հարուցված քրեական վարույթի առնչությամբ Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածելş

«Արդեն 9-րդ օրն է՝ ադրբեջանցի էկո-սադրիչները փակված են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ինչի հետևանքով Արցախի Հանրապետությունում հումանիտար և անվտանգային ճգնաժամ է ստեղծվել: Իսկ ՀՀ իրավապահ մարմիններն այդ ընթացքում առանց հապաղելու արձագանքում են ֆեյսբուքյան էջերի գրառումներին և  ընդդիմախոսների նկատմամբ քրեական հետապնդումներ իրականացնում:

Օրեր առաջ տեղեկացանք, որ Oragir.news լրատվական կայքի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի համար, այն է՝ «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ»։

Քրեական գործ հարուցելու և մեղադրանք առաջադրելու համար հիմք է հանդիսացել լրատվական կայքի գլխավոր խմբագրի ֆեյսբուքյան գրառումը, այն է՝  «Ի նշան բողոքի՝ պետք է հրապարակի տոնածառը վառել»։

Իհարկե, առնվազն պետք է վառ երևակայություն ունենալ, որպեսզի կարողանալ Գևորգ Էմին-Տերյանի գրառումը հարմարեցնել նրան առաջադրած քրեական  օրենսգրքի վերը նշված հոդվածի տրամաբանությանը: Կասկածից վեր է, որ «տոնածառը» ոչ անձ է, ոչ անձանց խումբ և ոչ էլ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագում ունեցող:

Սակայն առավել մտահոգող ու անհանգստացնող է իրավապահ մարմինների երկակի չափանիշներով գործելաոճը:  Սոցիալական ցանցերում արդեն առնվազն 4 տարի հրապարակվող գրառումներից ընտրել են հենց այս մեկը և առանց իրավիճակը պարզելու, առանց նյութերն ուսումնասիրելու՝ անմիջապես դիմել են կոնկրետ գործողությունների:

Գևորգ Էմին-Տերյանի հետևից իրավապահները գնացել են նրա բնակարան, երբ նա տանը չի եղել, և սա այն դեպքում, երբ Էմին-Տերյանը հրապարակային անձնավորություն է, ու նրան դժվար չէր մեկ զանգով կամ հաղորդագրությամբ հրավիրել ոստիկանության համապատասխան բաժին: Փոխարենը՝ գերադասել են անհանգստություն պատճառել խմբագրին, հետո նաև ընտանիքի անդամներին՝ հընթացս վախի մթնոլորտ ստեղծելով:

Գևորգ Էմին-Տերյանին ոստիկանության բաժնում նաև հիշեցրել են, որ նա 10 000 հետևորդ ունի՝ հավանաբար այդպիսով փորձելով տպավորություն ստեղծել, թե այդ 10 000 անձինք անհապաղ նետվելու էին Հանրապետության հրապարակի տոնածառը վառելու:

Բայց այդ նույն իրավապահները, չգիտես ինչու, նույն փութաջանությամբ չէին գործում, երբ  2020թ. նոյեմբերի 10-ին 1 միլիոն ֆեյսբուքյան հետևորդ ունեցող Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ էր անում պատրաստվել վրեժի, «որովհետև մեր զինվորների վրեժը մենք դրանցից պետք է հանենք: Մեր կորսված հայրենիքի վրեժը մենք դրանցից պետք է հանենք»: Կամ, երբ նույն թվականի նոյեմբերի 16-ին առաջնագծի զինվորներին սպասում  էր Երևանում՝ «վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»:

Արդյո՞ք այս դրվագները քաղաքացիական պատերազմի կոչ չէին:  Բայց, հասկանալի պատճառներով, նրա այդ գրառումն ու ֆեյսբուքյան ուղիղ եթերը չարժանացան իրավապահների ուշադրությանը, քրեական գործեր չհարուցվեցին, Նիկոլ Փաշինյանի ՍԷԿՏ-ն էլ չփակեցին, ինչպես դա արել են հիմա՝ Oragir.news լրատվական կայքի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանի պարագայում:

Հայաստանի ժուռնալիստների միությունն իր խորը մտահոգությունն ու վրդովմունքն է արտահայտում մեր ժողովրդի համար այս ողբերգական օրերին ընդդիմախոս լրագրողների, լրատվամիջոցների նկատմամբ քաղաքական բնույթի քրեական հետապնդումների նոր ալիք սկսելու առնչությամբ և իշխանություններին ու, մասնավորապես, իրավապահ մարմիններին ցանկանում ենք հիշեցնել, որ երեկ Արցախում մարդ է մահացել, որովհետև նրան չեն կարողացել Երևան տեղափոխել Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով»:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о масштабных планах благоустройства на юго-востоке Москвы


Спорт в России и мире
Москва

"Спартак" и "Оренбург" сыграли вничью в заключительном матче РПЛ


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Новак Джокович

Новак Джокович и Хамад Меджедович сыграли в бочче на Ролан Гаррос | Виды спорта


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Москвичам пообещали аномальную жару до +29 градусов на следующей неделе





Путин в России и мире
Москва

Путин разорвал договор с олигархами, заключённый в конце 90-х, считает Хазин


Лукашенко в Беларуси и мире
Минск

Побывавший с визитом в Белоруссии Путин пригласил Лукашенко в гости




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

"Он такое любит". В Киеве рассказали, как генералы обманывают Зеленского


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Юрий Лоза

Лоза резко высказался о Клаве Коке



Москва

Синоптики предупредили москвичей о грозе 26 мая

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net