Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Декабрь
2022

120000 արցախցի կտրված է աշխարհից, 1100 քաղաքացի և 270 անչափահաս չի կարողանում վերադառնալ տուն, 13 երեխա վերակենդանացման բաժնում է, կա հումանիտար աղետի վտանգ․ ադրբեջանական գործողությունների քրոնիկան

0

Սույն թվականի դեկտեմբերի 12–ին՝ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ իբր բնապահպաններ ու բնապահպանական նպատակով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, դա Արցախն Հայաստանին ու արտաքին աշխարհին   կապող միակ ճանապարհն է։ Այդ ճանապարհը փակելու հետևանքով ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

 Նույն օրը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ադրբեջանական կողմի քայլը որակեց սադրիչ գործողություն և Բաքվի ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորում։

 Արցախի Ազգային ժողովը հայտարարեց, որ Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ֆոսֆորային ռումբեր օգտագործած ադրբեջանցիները բնապահպանական պատրվակով արգելափակել են Ստեփանակերտ-Գորիս կյանքի ճանապարհը` նոյեմբերի 9(10)-ի եռակողմ համաձայնագրով միջանցքի կարգավիճակ ստացած մայրուղին:

Մեկ օր անց Արցախի խորհրդարանը բարձրաձայնել է Արցախի բնակչության հումանիտար աղետի սպառնալիքի մասին։

Բնապահպանական նպատակով քողարկված իր ծրագրերն իրականացող Ադրբեջանը ճանապարհը փակելու երկրորդ օրը դադարեցրել էր նաև գազամատակարարումը, որը որևէ առնչություն չունի անգամ իր շինծու նպատակի հետ։ Դա խոչընդոտ հանդիսացավ դպրոցականների և ուսանողների կրթության իրավունքն իրացնելուն․ Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնեց, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունը սնուցող միակ գազատարի աշխատանքը խափանելու պատճառով դեկտեմբերի 14-ից ժամանակավորապես կդադարեցվեն այն ուսումնական հաստատությունների պարապմունքները, որոնք ջեռուցվում են գազով։ Գազամատակարարումը վերականգնվեց միայն դեկտեմբերի 16–ին,  դեկտեմբերի 19-ից վերսկսվեցին պարապմունքները բոլոր այն  կրթական հաստատություններում, որտեղ ուսումնական գործընթացը դադարեցվել էր։  

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը արգելափակելու պատճառով 1100 քաղաքացիական անձինք, որից 270-ը անչափահաս, չեն կարողանում վերադառնալ իրենց տները:

Դեկտեմբերի 20–ի դրությամբ՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է ռեանիմացիոն և նորածնային բաժանմունքներում: Նրանցից 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, ում մոտ ախտորոշվել էր «Վիսցերալ լեյշմանիոզ», շարունակում է մնալ ծանր:  

Միջազգային կառույցների հորդորիներին Ադրբեջանն ականջակուր չի եղել, Լաչինի միջանցքը շարունակում է փակ պահել, այդպիսով հումանիտար աղետի առաջ կանգնելու վտանգ ստեղծելով աշխարհից կտրված և 21–րդ դարում շրջափակման մեջ գտնվող 120000 քաղաքացու համար, կոպտորեն խախտելով մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները։ Արցախի արտաքին գերատեսչությունը շարունակում է դիմել միջազգային կառույցներին, որ ճնշեն անմարդկային քայլեր անող Ադրբեջանին և պաշտպանված լինեն Արցախցիների իրավունքները։

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о масштабных планах благоустройства на юго-востоке Москвы


Спорт в России и мире
Москва

Футболист Тарасов показал средний палец водителю автобуса в Москве


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Большой шлем

Dagospia: Синнер и Калинская вместе поужинали в ресторане в Париже


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Греть и поливать. Во Дворце пионеров рассказали, как защитить растения от заморозков





Путин в России и мире
Москва

Посол Антонов: США пора смириться с тем, что РФ проводит независимую политику


Лукашенко в Беларуси и мире
Минск

И драники, и сало: Лукашенко угостил Путина в Минске национальными белорусскими блюдами




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

"Он такое любит". В Киеве рассказали, как генералы обманывают Зеленского


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Иоганн Себастьян Бах

«Бах vs Шопен» от Amadeus Concerts



Москва

Матч с «Балтикой» стал последним для Миранчука и Жемалетдинова в форме «Локомотива»

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net