Մեղադրանքներն այն մասին, որ Ռուսաստանը իբր Ուկրաինայում օգտագործում է իրանական անօդաչուներ, մտացածին են. Նեբեզնյա
Մեղադրանքներն այն մասին, որ Ռուսաստանը իբր Ուկրաինայում օգտագործում է իրանական անօդաչու թռչող սարքեր, մտացածին են: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետության կողմից Ռուսաստան անօդաչու սարքերի իբր մատակարարումների թեման Ուկրաինայում դրանց օգտագործման համար ոչ մի կապ չունի Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման հետ, սակայն արևմտյան գործընկերներն ակտիվորեն փորձում են զարգացնել այդ թեման։
«Այդ մեղադրանքները բացարձակապես մտացածին են, արհեստական»,- ընդգծել է դիվանագետը։
«Մենք գիտենք, որ Կիևի ներկայացուցիչները դեռևս չեն կարող երկկողմ ուղիներով Թեհրանին տրամադրել որևէ փաստաթղթային ապացույց ռուս զինվորականների կողմից իրանական ծագման անօդաչու թռչող սարքերի օգտագործման վերաբերյալ։ Չնայած դրան, ԱՄՆ-ն և ԵՄ-ն հնարավոր են համարում իրենց կեղծիքների հիման վրա ՄԱԿ-ի քարտուղարությանն անհիմն կերպով փորձել ներգրավել այս դավադրության մեջ և պատժամիջոցներ կիրառել Իրանի և Ռուսաստանի իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ»,- ասել է Նեբենզյան։
«Հատկանշական է, որ Ռուսաստանի և Իրանի դեմ անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ հարձակումներ լսեցինք հենց այն ժամանակ, երբ Վիեննայի ձևաչափով բանակցությունները հասան եզրափակիչ փուլ։ Սա հստակ ցույց է տալիս, թե ով է իսկապես շահագրգռված իրավիճակի դիվանագիտական կարգավորմամբ, և ով պարզապես քաղաքականացնում է քննարկումը և շարունակում խարխլել ԳՀՀԾ-ի հիմքերը»,- ասել է դիվանագետը։