Դրեզդենում պատանդներ վերցրած 40–ամյա տղամարդը մահացել է ստացած վիրավորումից
Դրեզդենի կենտրոնում կրակող, իսկ ավելի վաղ, ենթադրաբար, իր մորը սպանած տղամարդը մահացել է վիրավորումից։ Նա վիրավորվել է իր կողմից վերցված պատանդների ազատման օպերացիայի ժամանակ։ Այս մասին հայտնում է Bild-ը։
«Դրեզդենում պատանդներ վերցրած մարդը մահացել է։ 40-ամյա Դավիթ Վ.-ն մահացել է ստացած վերքերից անմիջապես այն բանից հետո, երբ հատուկ ջոկատը նրան բռնել է առևտրի կենտրոնում»,- գրում է թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ավելի վաղ բազմաբնակարան շենքում հայտնաբերվել էր նրա մոր մարմինը։
Ավելի վաղ նշվում էր, որ առևտրի կենտրոնի այցելուները տարհանվել էին։ Իրավապահ մարմիններին խնդրել էին զերծ մնալ քաղաքի կենտրոն այցելելուց։ Անվտանգության համար հասարակական և մասնավոր տրանսպորտի տեղաշարժը սահմանափակ էր։ Գերմանիայի ամենահայտնի Սուրբ Ծննդյան շուկաներից մեկը՝ Striezelmarkt-ը, փակվել էր։