Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես է մի կնոջ փրկել կորոնավիրուսից մահանալուց
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես է մի կնոջ փրկել կորոնավիրուսից։ Այս մասին հայտնում է Sputnik Բելառուսը։
Բելառուսի ղեկավարի խոսքով՝ կինը սկզբում տեղափոխվել էր Շկլովի շրջանի հիվանդանոց և մահամերձ էր։
«Շկլովի հիվանդանոցում ես նրան փաստորեն դուրս հանեցի դիահերձարանից: Այսօր նրան անջատել են թոքերի արհեստական օդափոխման սարքից: Դինամիկան, ասում են՝ Աստված տա, որ այսպես շարունակվի, վատ չէ»,- ասել է նա։
Լուկաշենկոն նաև նշել է, որ բելառուսական առողջապահական համակարգը լավ է գործել համավարակի պայմաններում։