Մոսկվան ցանկանում է ամեն կերպ աջակցել տրանսպորտային ապաշրջափակմանը, սահմանազատմանը, խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Լավրովը՝ Բայրամովին
Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Հանդիպման ընթացքում Լավրովն ասել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է նրանում, որ ամեն կերպ աջակցի տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, սահմանազատմանը, խաղաղության պայմանագրի ստորագրմանը և ընդհանուր առմամբ, վստահության ամրապնդմանը, այդ թվում՝ հանրային կառույցների, քաղաքագետների և օրենսդիրների գծով: