ԱԱ-2022․ Անգլիան խոշոր հաշվով հաղթեց Սենեգալին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ
ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչում Անգլիայի հավաքականը 3 անպատասխան գնդակ ուղարկեց Սենեգալի թիմի դարպասը:
38-րդ րոպեին Հենդերսոնը առաջ մղեց Անգլիայի հավաքականին: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Հարի Քեյնը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 57-րդ րոպեին Սական հաշիվը դարձրեց 3:0:
Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Անգլիայի հավաքականը կմրցի Ֆրանսիայի հավաքականի հետ:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում են նաև Արգենտինայի ու Նիդեռլանդների հավաքականները: