Տիբո Կուրտուան՝ տարվա լավագույն դարպասապահ
Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան France Football-ի կողմից արժանացել է Լև Յաշինի անվան մրցանակին՝ որպես տարվա լավագույն դարպասապահ։
Մրցանակին հավակնել են նաև Յասին Բունուն (Մարոկո, «Սևիլիա»), Ալիսոնը (Բրազիլիա, «Լիվերպուլ»), Էդերսոնը (Բրազիլիա, «Մանչեսթեր Սիթի»), Մայք Մենյանը (Ֆրանսիա, «Միլան»), Էդուար Մենդին (Սենեգալ, «Չելսի»), Մանուել Նոյերը (Գերմանիա, «Բավարիա»), Յան Օբլակը (Սլովենիա, «Ատլետիկո»), Քևին Տրապը (Գերմանիա, «Այնտրախտ») և Ուգո Լյորիսը (Ֆրանսիա, «Տոտենհեմ»)։
ԽՍՀՄ հավաքականի նախկին դարպասապահ Լև Յաշինը միակ դարպասապահն է, որն արժանացել է «Ոսկե գնդակին»։