Պետական այցով Բուլղարիայում գտնվող Վահագն Խաչատուրյանին դիմավորել են երկրի էլեկտրոնային կառավարման նախարարն ու նախագահի աշխատակազմի ղեկավարը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական այցով ժամանել է Բուլղարիայի Հանրապետություն։
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Սոֆիայի «Լետիշե» միջազգային օդանավակայանում նախագահ Խաչատուրյանին և նրա գլխավորած պատվիրակությանը դիմավորել են Բուլղարիայի էլեկտրոնային կառավարման նախարար Տզվետա Տիմևը, Բուլղարիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Լակին Անաստասովը և պաշտոնատար այլ անձինք։