Նոր Արաբկիր զբոսայգին, բոլորիս հայտնի Մալականի այգի անունով, հիմնանորոգվել է. Արամ Ազատյան
Նոր Արաբկիր զբոսայգին, բոլորիս հայտնի Մալականի այգի անունով, հիմնանորոգվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը:
«Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի, ավագանու անդամների և մեր հարգարժան հյուրերի, սիրելի արաբկիրցիների հետ միասին, այսօր շրջել ենք այգու տարածքում և ծանոթացել իրականացված աշխատանքներին:
Փափազյան փողոցին հարակից տարածքը զբաղեցնող, մինչև Հրազդանի կիրճը ձգվող «Արաբկիր» զբոսայգին ապահովվել է ոռոգման ցանցով, նստարաններով, մարզասարքերով, խաղերով և սան հանգույցով:
Շնորհավորում եմ բոլորիս այս ուրախ առիթով»,- գրել է նա: