Այս իշխանությունները որևէ բանի առաջ չեն կանգնի իրենց առաջ կզելուց հրաժարվող մարդկանցից ազատվելու հարցում. Արթուր Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Մամիկոն Ասլանյանի առողջական վիճակի վատթարացմանը:
«Արդեն համոզված կարող եմ ասել, որ այս իշխանությունները որևէ բանի առաջ չեն կանգնի իրենց քաղաքական հակառակորդներին, իսկ իրականում պարզապես հայրենասեր և իրենց առաջ կզելուց հրաժարվող մարդկանցից ազատվելու հարցում:
Բայց վստահ եմ, որ բոլորս միասին ունենալու ենք ազատ, անկախ և հզոր Հայաստան:
Առողջություն եմ մաղթում Վանաձոր խոշորացված համայնքի ընտրված ղեկավար, քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է Վանեցյանը: