Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Июль
2022

Մեր առաքելությունը մեկն է՝ ապահովել Հայաստանի անվտանգ, բարեկեցիկ զարգացումն ու անկախությունը. վարչապետը ներկա է գտնվել ԱԱԾ սահմանապահ զորքերի կազմավորման 30-ամյակի միջոցառմանը

0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Վերջինիս ներկա են եղել նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը: Այս մասին հայտնում են Կառավարությունից։

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է բոլոր ծառայողներին Սահմանապահ զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի առիթով և նշել. «Ընդհանրապես, ինչպես ցանկացած երկրում, Հայաստանի Հանրապետությունում էլ սահմանապահ զորքերը համարվում են Զինված ուժերի մաս: Երրորդ հանրապետության ամբողջ պատմության ընթացքում սահմանապահ զորքերն իրենց նպաստն են բերել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, անվտանգության պահպանմանը և մեր բանակի հետ կատարել են այն խնդիրները, որոնք դրված են եղել բանակի առաջ: Բայց ուզում եմ ընդգծել, որ Õ �ուտ գաղափարի, հայեցակարգի առումով՝ սահամանապահ զորքերը, ընդհանրապես, խաղաղության խորհրդանիշ են, որովհետև այն սահմաններում, որոնց պահպանությունը հանձնված է սահմանապահ զորքերին, սովորաբար համարվում են խաղաղ սահմաններ: Որովհետև ենթադրվում է, որ այդ սահմանների ուղղությամբ գտնվող երկրների, պետությունների հետ կնքված է բարեկամության կամ խաղաղության պայմանագիր, և սա արձանագրելու շատ կարևոր հանգամանք է:

Սահամանապահ զորքերը, ըստ էության, իրենց կազմավորումից ի վեր միշտ չէ և ամենուր չէ, որ այս գործառույթի տրամաբանությամբ են գործել: Մենք գլուխ ենք խոնարհում և հարգանքի տուրք մատուցում սահմանապահ զորքերի այն ծառայողներին, ովքեր ընկել են հանուն Հայրենիքի: Բայց ուզում եմ կրկին ընդգծել, որ հենց այս է մեր քաղաքականության տրամաբանությունը. մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանները՝ առանց բացառության, հանձնվեն սահմանապահ զորքերի հսկողությանը, և բանակի ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր: Եվ հենց Զինված ուժերի տրամաբանության մեջ հենց այս նկատի ունենք՝ խաղաղության օրակարգ ասելով, հենց այս նկատի ունենք, երբ արձանագրում ենք, որ Հայաստանի կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգ:

Իհարկե, հասկանում ենք, թե ինչ բարդությունների հետ է այս ամենը կախված: Շատ է քննարկվում այն, որ այո, մեզ պետք է խաղաղություն՝ բայց ոչ ցանկացած գնով, բայց ոչ ամեն գնով: Ընդհանրապես՝ որևէ բան պետք չէ որևէ մեկին ամեն գնով կամ ցանկացած գնով, որովհետև ամեն ինչ ունի իր գինը, և խաղաղության կարելի է հասնել ոչ թե ամեն ինչի գնով, ոչ թե ամեն գնով, այլ հենց խաղաղության գնով:

Ես այս առիթով այս ամենն ասում եմ՝ ընդգծելու մեր քաղաքականության ուղղությունը և ցանկությունը, բայց նաև արձանագրում, որ այս նպատակին հասնելու համար մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, շատ բարդ և դժվարին ճանապարհ ունենք անցնելու:

Ցավոք, մեր երկրի առաջ կանգնած անվտանգային մարտահրավերները ոչ միայն լուծված չեն, այլև դրանք շարունակում են մնալ մտահոգիչ: Մենք բոլորս, առաջին հերթին երկրի քաղաքական ղեկավարությունը, պիտի աշխատենք, որպեսզի ապահովենք խաղաղություն և կայունություն մեր երկրի սահմանների երկայնքով: Մեծ հաշվով, մեր ռազմավարական նպատակը հենց դա է՝ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանները հանձնել սահմանապահներին, որպեսզի նրանք կատարեն իրենց հատուկ գործառույթներ՝ սահմանի պահպանություն, որի շրջանակում մտնում է ապօրինի միգրացիայի դեմ պայքարը, ապօրինի սահմանահատումների դեմ պայքարը, ապօրինի գործունեության դեմ պայքարը, թմրամիջոցների ապօրինի շարժի դեմ պայքարը և այլն:

Կարևոր եմ համարում սահմանապահ զորքերի ծառայության հետ կապված ընդգծել հենց այս համատեքստը: Բայց այս պահին խոսլեով ապագայի մեր տեսլականի մասին՝ ուզում եմ ընդգծել այս օրը և անցյալը: Պիտի ևս մեկ անգամ մեր խոնարհումը, հարգանքի տուրքը բերենք սահմանապահ զորքերի բոլոր այն ծառայողներին, ովքեր ընկել են հանուն Հայրենիքի և հանուն ապագայի:

Ես պիտի շնորհակալություն հայտնեմ բոլորիդ այս ընթացքում ձեր մատուցած ծառայության համար, այն, որ դուք կրում եք ուսադիրներ Հայաստանի Հանրապետության և ՀՀ ժողովրդի անունից: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ընտանիքների անդամներին, որովհետև այդ ծառայությունն իր հետ դժվարություններ է բերում նաև ընտանիքների համար: Ցանկանում եմ հաջողություն մաղթել Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի բոլոր ծառայողներին, մեզ բոլորիս, Հայաստանի Հանրապետությանը՝ մեր առաքելության իրականացման գործում: Իսկ մեր առաքելությունÕ ¨ մեկն է՝ ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգ, բարեկեցիկ զարգացումը և ապագան, ապահովել Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետությունը որպես ինքնուրույն պետություն սերնդեսերունդ կփոխանցվի Հայաստանի Հանրապետության հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին:

Կրկին շնորհավորում եմ և շնորհակալություն հայտնում բոլորիդ ծառայության համար»:

Վարչապետը Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար հանձնել է պետական պարգևներ: Հետմահու Արիության մեդալով է պարգևատրվել կապիտան Հրանտ Արզումանյանը, Մարտական ծառայության մեդալով՝ սերժանտ Կարեն Սարգսյանը: Պարգևները վարչապետը հանձնել է հարազատներին:

Նիկոլ Փաշինյանը Մարտական ծառայության մեդալներ է հանձնել փոխգնդապետ Վահան Համբարձումյանին և կապիտան Վլադիմիր Թումասյանին:

Վարչապետ Փաշինյանը նաև ծաղիկներ է խոնարհել հանուն Հայրենիքի զոհված սահմանապահների հիշատակին նվիրված խաչքարի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:
 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: В ТиНАО в программу реновации включили 268 домов


Спорт в России и мире
Москва

В ОЭЗ «Технополис Москва» выпущена серия автомобилей для участия в чемпионате кольцевых гонок


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

В Париже стартует «Ролан Гаррос» открытый чемпионат Франции по теннису


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о перспективах развития туризма в Ингушетии





Путин в России и мире
Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о спорте и ежедневных здоровых привычках


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко в Минске проведет переговоры с Путиным, который 23-24 мая совершит официальный визит в Беларусь




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Булат Окуджава

В Душанбе открылась книжная выставка, посвящённая Юлии Друниной и Булату Окуджаве



Москва

В Новосибирске девушка обматерила семью ребенка-инвалида из-за места на парковке

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net