Հյուսիսային Կորեան ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Հյուսիսային Կորեան ճանաչել է ԴԺՀ-ն։ Տեղեկությունը թելեգրամյան իր ալիքում հայտնել է ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և նրա պետականության միջազգային կարգավիճակը շարունակում է ամրապնդվել։ Սա մեր դիվանագիտության հերթական հաղթանակն է»,- գրել է նա:
ԴԺՀ-ի ներկայացուցչությունը հայտնել է, որ ՌԴ-ում Հյուսիսային Կորեայի դեսպան Սին Խոն Չխոլը ԴԺՀ-ի ճանաչման մասին փաստաթուղթը փոխանցել է Ռուսաստանում Դոնեցկի ներկայացուցիչ Օլգա Մակեևային։
Հյուսիսային Կորեայի դեսպանությունը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հաստատել է, որ ճանաչել են ԴԺՀ–ի և ԼԺՀ–ի անկախությունը: