Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Июль
2022

Օգոստոսի 1-ից գազալցակայանները կտուգանվեն, եթե լիցքավորեն այն մեքենաները, որոնց գազաբալոնները տեղադրված չեն լիցենզավորված կազմակերպությունների կողմից

0

Հայաստանում օգոստոսի 1-ից   տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե դրանք տեղադրված կամ վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը նշեց, որ եթե գազալցակայանները կխախտեն օրենքը ու կլիցքավորեն ավտոմեքենաները, ապա կտուգանվեն:  

«Վարորդի համար տուգանք նախատեսված չէ: Տուգանվելու է գազալցակայանը, եթե լիցքավորի վկայագրում չունեցող գազաբալոնը: Տուգանքի չափերը հստակ սահմանված են  վարչական իրավախախտումների մասին օրենքում: Առաջին անգամ խախտումն արձանագրվելու դեպքում տուգանքը սահմանված է 200 հազար դրամ»,-ասաց նա:

Այն վարորդները, որոնք դեռ չեն իրականացրել իրենց տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների վկայագրումը, պետք է մոտենան լիցենզավորված կայաններ գործընթացը կազմակերպելու համար: Կայանների ցանկը տեղադրված է նախարարության պաշտոնական կայքում: Վկայագիրը կտրամադրվի թղթային տարբերակով:

«Իհարկե, պատրաստվել է համապատասխան թվային համակարգ, որով գազաբալոնների վկայագրումը ստուգելու հնարավորություն են ունենալու գազալցակայանների աշխատակիցները, սակայն խորհուրդ ենք տալիս վարորդներին գազալցակայաններ մոտենալիս սկզբնական փուլում, ամեն դեպքում, ձեռքի տակ ունենալ թղթային տարբերակը»,-ասաց Խաչիկ Սողոմոնյանը:  

Գազաբալոնների տվյալների շտեմարանն ամբողջությամբ պատրաստ է, գազալցակայանների զգալի հատվածն արդեն միացել է համակարգին: Խաչիկ Սողոմոնյանը նշեց, որ այդ առումով խնդիրներ չկան, տեխնիկական առումով պատրաստ են:

Մյուս կողմից կան խնդիրներ նշված ժամկետում վկայագրման գործընթացն ավարտին հասցնելու հետ կապված: Ավանդույթի համաձայն բազմաթիվ վարորդներ գազաբալոնների վկայագրումը թողել են վերջին օրվան ու հիմա վկայագրման կայաններում բավական մեծ ծավալի հերթեր են: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ կայաններն առիթից օգտվում են ու գները բարձրացնում են: Ի՞նչ է անում նախարարությունը իրավիճակը կարգավորելու համար: Նախ Խաչիկ Սողոմոնյանը նշեց, որ գնային առումով կառավարությունը չի կարող ազդեցություն ունենալ, դա շուկան պետք է կարգավորի: Ինչ վերաբերում է հերթերին, ապա նախարարության ներկայացուցիչը հավաստիացրեց, որ գազաբալոնների վկայագրում կատարող կազմակերպությունների ցանկը կընդլայնվի:

«Այն ընկերությունները, որոնք ցանկանում են նման գործունեությամբ զբաղվել, լիցենզիա ստանալ, մենք փորձում ենք աջակցել: Գործընթացն արագ կազմակերպում ենք ապահովելու կայանների բաշխվածությունը Հանրապետության տարածքով: Արդեն ունենք հայտեր մարզերից»,-ասաց նա:

Ներկայում գործում է 23 լիցենզավորված կազմակերպություն, որոնք չեն ծածկում Հանրապետության տարածքը: Կան մարզեր, որ ընդհանրապես նման կազմակերպություն չկա, որոշ մազերում էլ մեկ կամ երկու նման կազմակերպություն է գործում: Կա մտավախություն, որ մինչև օգոստոսի 1-ը շատերը չեն հասցնի ավարտել գազաբալոնների վկայագրման գործընթացը: Արդյո՞ք նոր կարգավորումների ժամկետի երկարաձգում սպասվում է:

«Այս հարցը բազմիս քննարկվել է, կարծում ենք, որ ժամկետների երկարաձգումը լուծում չէ: Եթե այս պահին երկարաձգվեց մինչև, օրինակ, դեկտեմբերի 1-ը, միևնույն է կրկին թողնելու են վերջին օրվան»,-հավելեց Խաչիկ Սողոմոնյանը:  

Թե Հանրապետությունում որքան ավտոմեքենա է շահագործվում գազաբալոնով, նման տվյալներ չկան: Նախարարության ներկայացուցիչը հույս հայտնեց, որ այս գործընթացը կտա նաև այդ հարցի պատասխանը: 






Загрузка...


Губернаторы России
Москва

Москва-Пекин. Собянин в Китае подписал соглашение о сотрудничестве


Спорт в России и мире
Москва

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Большой шлем

«Надо чем-то жертвовать». Арина Соболенко отказалась ехать на Олимпиаду в Париже


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

По каким признакам можно распознать машину-«утопленника»: лайфхак





Путин в России и мире
Москва

Путин летит к Ким Чен Ыну. Россия и Северная Корея станут стратегическими партнёрами


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Сергей Брановицкий

Концертный директор для музыкантов. Концертный директор для певцов. Концертное агентство в Москве. Букинг агентство. Организация концертов и гастролей.



Москва

Круглый стол Национальный Ассоциации Телерадиовещателей прошел в Туле

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net