Մեռնեմ Ձեզ, ուրախ ենք, որ այսքան բան կարողացաք անել․ Պտղունքի բնակիչները Փաշինյանին դիմավորել են ծափահարություններով (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը այցելել է Արմավիրի մարզ, եղել Պտղունք գյուղում։ Նա նախ հանդիպել է գյուղի բնակիչների հետ, ապա ծանոթացել է տեղի միջնակարգ դպրոցի կառուցման ընթացքին։
Պտղունքի բնակիչները դիմավորել են Փաշինյանին՝ ասելով․ «Մենք շատ ուրախ ենք, որ այսքան բան կարողացաք անել, մեռնեմ Ձեզ, շատ շնորհակալ ենք, շատ ուրախ ենք»։
Փաշինյանը նաև հետաքրքրվել է, թե երբ ավարտին կհասնի դպրոցի կառուցման աշխատանքները, և գույքային առումով ինչ խնդիրներ ունեն։
«Ունե՞ք գույքի ցանկ, գույքի պատճառով մի օր չուշանա դպրոցի բացումը»,- ասել է նա։
Այցի մանրամասները՝ տեսանյութում։